Ներքին 3 տարի առաջ - 09:36 03-07-2023

Ինչ որոշումներ է կայացրել ԲԴԽ-ն

Այսօր Բարձրագույն դատական խորհրդում կարգապահական վարույթներով որոշումներ հրապարակելու օրն է։

Ժամը 11-ից կսկսվեն որոշումների եզրափակիչ մասերը հրապարակելը, երեք վարույթներն էլ հարուցված են Արդարադատության նախարարի կողմից։

Oragir.News-ի տեղեկություններով, Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի դատավոր Ռուբեն Բունիաթյանի լիազորությունները չեն դադարեցվի, ասում են՝ նա իր հարցերը «արդեն լուծել է իշխանությունների հետ»։ Այնպես որ պետք չէ զարմանալ, որ Բունիաթյանի դեպքում ԲԴԽ-ն բավարարվի նկատողությամբ։

Ուշագրավ իրավիճակ է ստեղծվել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Դավիթ Հարությունյանի գործով։ Լավատեղյակ աղբյուրից հայտնի դարձավ, որ իշխանությունը չի կարողանում նրա լիազորությունները դադարեցնել, քանի որ անհրաժեշտ 5 ձայնը այդպես էլ չի հավաքվում։

Հարությունյանի վարույթը քննվել է ընդամենը 6 հոգանոց կազմով, մյուսները ինքնաբացարկ են հայտնել, Մեսրոպ Մակյանը հրաժարական է ներկայացրել, Դավիթ Խաչատուրյանը գործուղման է, Նաիրա Հովսեփյանը ինքնաբացարկ է հայտնել, իսկ Արշակ Վարդանյանին ԱՆ-ի բացարկի հիմքով հեռացրել են որպես Հարությունյանի ընկեր:

Մյուս վարույթը, որով պետք է որոշում հրապարակվի, անցնում է միանգամից 3 դատավոր՝ Վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր Աստղիկ Խառատյանը, Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավորներ Արտակ Բարսեղյանը և Տիգրան Պետրոսյանը. այս դեպքում ԲԴԽ-ն վարույթը քննել է 8 հոգով, գործուղման հիմքով բացակա է Դավիթ Խաչատուրյանը, իսկ Մեսրոպ Մակյանի տեղը թափուր է։

Մեր տեղեկություններով, նրանց դեպքում լիազորությունները կդադարեցվեն, այս պարագայում 5 ձայն հավաքելը բարդ չի եղել։ Սրանք, իհարկե, երեկվա դրությամբ առկա տեղեկություններն են, որոնք շատ գաղտնի են պահվում, երբեմն հակասական լուրեր են լինում։

Հաշվի առնելով մեր երկրում դեպքերի արագ զարգացման հնարավորությունը՝ չի բացառվում, որ վերջին պահին իրավիճակ փոխվի, մեկ էլ հանկարծ ԲԴԽ-ն կարողանա 5 ձայն ապահովել։ Գևորգ Էմին-Տերյան

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով