Ներքին 3 տարի առաջ - 20:51 30-01-2023

Դատավորը Սուքոյանը որդեգրման գործով կայացրել է չհիմնավորված վճիռ. ԲԴԽ-ն դադարեցրել է նրա լիազորությունները

Բարձրագույն դատական խորհուրդ խորհուրդը դադարեցրել է դատավոր Ալեքսեյ Սուքոյանի լիազորությունները։ «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արդարադատության նախարարությունից՝ հավելելով, որ Դատավոր Սուքոյանը գործի քննության արդյունքում կայացված վճռով հաստատել է այնպիսի երեխայի որդեգրում, որը փաստացի ենթակա չի եղել որդեգրման:

«Արդարադատության նախարարը՝ 26.12.2022 թվականին, միջնորդություն է ներկայացրել Բարձրագույն դատական խորհուրդ՝ դատավոր Ալեքսեյ Սուքոյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ, որի քննությամբ Բարձրագույն դատական խորհրդի կողմից որոշում է կայացվել միջնորդությունը բավարարել: Արդյունքում՝ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ալեքսեյ Սուքոյանի լիազորությունները դադարեցվել են՝ էական կարգապահական խախտման հիմքով: Դատավոր Սուքոյանը գործի քննության արդյունքում կայացված վճռով հաստատել է այնպիսի երեխայի որդեգրում, որը փաստացի ենթակա չի եղել որդեգրման: Բացի այդ, Դատարանը՝ անտեսելով Ընտանեկան օրենսգրքի մի շարք հոդվածներ, վճռի եզրափակիչ մասում ներառել է տեղեկություններ որդեգրված երեխայի հոր անվան, հայրանվան և ազգանվան վերաբերյալ, այդ կերպ՝ վճռով որոշել է ամուսնության մեջ չգտնող անձի կողմից որդեգրված երեխայի հոր ազգանվան հետ կապված հարցը, որպիսի լիազորություն դատարանին վերապահված չէ»,- ասվում է «Ֆեյսբուք»-ում նախարարարության էջի գրառման մեջ:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան