Ավելին 3 տարի առաջ - 23:55 01-07-2023

Տիտանիկի ուղևորի նամակը վաճառվել է 12000 դոլարով

Վերջին նամակը, որ Տիտանիկի ուրուգվայցի ուղևոր Ռամոն Արտագավեյտիա Գոմեսն ուղարկել է իր ընտանիքին 1912 թվականին նավի խորտակումից մի քանի օր առաջ, Մոնտեվիդեոյում աճուրդում է հայտնվել 12 հազար դոլարով։ Այս մասին RIA Novosti-ին հայտնել է Zorrilla աճուրդի տան ներկայացուցիչը։

«Նամակն աճուրդում վաճառվել է 12000 դոլարով»,– ասել է աճուրդի տան ներկայացուցիչը։

Երեք էջերի վրա գրված նամակը աճուրդի է հանվել ուրուգվայցու լուսանկարի հետ միասին, որն արվել է 1909 թվականին։ Նամակն ուղարկվել է ապրիլի 12-ին Իռլանդիայից՝ նավի վերջին կանգառը՝ Ատլանտյան օվկիանոսի ջրեր մտնելուց առաջ։

Բրիտանական «Տիտանիկ» շոգենավը, որը համարվում է աշխարհի ամենամեծ մարդատար նավը, 1912 թվականի ապրիլի 14-ին Սաութհեմփթոնից Նյու Յորք իր առաջին նավարկության ժամանակ բախվել է այսբերգին և խորտակվել 2 ժամ 40 րոպե անց։ Մահացել է մոտ 1,5 հազար մարդ։

Տիտանիկի բեկորները հայտնաբերվել են 1985 թվականի սեպտեմբերին կանադական Նյուֆաունդլենդ կղզու ափից մոտ 350 ծովային մղոն հեռավորության վրա՝ մոտ չորս կիլոմետր խորության վրա։

Ամենից շատ դիտված

21:41 Դերասանուհի Դիանա Մխիթարյանն այսօր ամուսնանում է․ հարսանեկան կերպարն արդեն ուշադրության կենտրոնում է
09:23 Ծառուկյանը ջախջախեց Դիլոն Դենիսին` նվաճելով RAF-ի չեմպիոնական տիտղոսը
21:49 «Իմ սիրտը զբաղված է»․ Սոնա Շահգելդյանը՝ նոր սիրելիի և երկրորդ անգամ մայրանալու մասին
21:35 Եթե ցանկանայինք, կարող էինք վերցնել ամբողջ երկիրը․ Թրամփը՝ Իրանի մասին
22:03 Շաքիում վիրավորում ստացած կինը կրկին պետք է վիրահատվի, բայց խնդիրներ են ի հայտ եկել
20:47 Էկոպարեկները հայտնաբերել են Սիսիանի անտառներում մոլորված երեխաներին
22:35 Իմ հաջորդ մենամարտը տիտղոսի համար է լինելու․ Արման Ծառուկյան
21:12 Ամասիայի համայնքապետը ՔՊ-ական դառնալուց հետո անհետացել է
19:45 Աննա Հակոբյանը փորձում է մեղավորներ փնտրել դրսում, մինչդեռ գլխավոր մեղավորն իրենց տանն է․ Սոֆյա Հովսեփյան
08:40 Ուկրաինական ԱԹՍ-ների գրոհի հետևանքով Մոսկվայի 4 օդանավակայանները փակ էին