Ներքին 1 տարի առաջ - 19:13 14-12-2024

Մանդատացավով տառապողները «Տիտանիկի» բիզնես-կլասում նստելու կռիվ են սկսել. Արմեն Աշոտյան

Արմեն Աշոտյանի հետ հեռակա զրույցի շրջանակներում ՀՀԿ փոխնախագահ, քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանը դարձյալ պատասխանել է քաղաքացիների հարցերին:

Հարցին`

««Սերժն է բերել Նիկոլին» թեզը եռանդուն կերպով առաջ են մղում թե՛ նախկին նիկոլականներ, թե՛ որոշ ընդդիմադիր շրջանակներ։ Ինչպե՞ս կմեկնաբանեք նրանց մոտեցումների նմանությունը», Աշոտյանը տնային կալանքի կրման վայրից պատասխանել է. ««Սերժն ա բերել Նիկոլին» ասողների 99%-ը «մերժել է Սերժին» 2018թ-ին։ Նրանց միավորում է կոլեկտիվ սխալը, անհատական մեղքը, անձնական թուլհոգությունը։ Ուստի զարմանալի կլիներ, եթե ձեր մատնանշած շրջանակներին միավորեր ոչ թե մեր դեմ պայքարը, այլ երկրի ապագայով մտահոգությունը։

Կրկնեմ. նրանց ճակատին դրոշմված է 2018թ-ին Հայաստանը կործանման տանելու խարանը։ Բարոյականության և խիզախության խնդիր ունեն բոլոր նրանք, ովքեր ժամանակին շամպայն էին գմփցնում և մաղարիչներ անում Սարգսյանի հրաժարականի առիթով, իսկ հիմա, ապաշխարելու և խոստովանելու փոխարեն, քաղաքական ծամածռությունների նոր պրիստուպի մեջ են։

Բացի բարոյահոգեբանական շարժառիթներից, այդ շրջանակներն ունեն նաև մեկ այլ մոտիվացիա. գալիք ընտրություններին դիրքավորվելու, դեպուտատ դառնալու կամ մնալու խնդիր են լուծում՝ ըստ իրենց։ Կողքից շատ խնդալու և նողկալի են այդ վաղաժամ մրցավազքի պատկերները։ Վարի գնացող երկրի անկումը կանխելու փոխարեն մանդատացավով տառապողները «Տիտանիկի» բիզնես-կլասում նստելու կռիվ են սկսել»։

Ամենից շատ դիտված

21:41 Դերասանուհի Դիանա Մխիթարյանն այսօր ամուսնանում է․ հարսանեկան կերպարն արդեն ուշադրության կենտրոնում է
09:23 Ծառուկյանը ջախջախեց Դիլոն Դենիսին` նվաճելով RAF-ի չեմպիոնական տիտղոսը
21:49 «Իմ սիրտը զբաղված է»․ Սոնա Շահգելդյանը՝ նոր սիրելիի և երկրորդ անգամ մայրանալու մասին
21:35 Եթե ցանկանայինք, կարող էինք վերցնել ամբողջ երկիրը․ Թրամփը՝ Իրանի մասին
22:03 Շաքիում վիրավորում ստացած կինը կրկին պետք է վիրահատվի, բայց խնդիրներ են ի հայտ եկել
20:47 Էկոպարեկները հայտնաբերել են Սիսիանի անտառներում մոլորված երեխաներին
22:35 Իմ հաջորդ մենամարտը տիտղոսի համար է լինելու․ Արման Ծառուկյան
21:12 Ամասիայի համայնքապետը ՔՊ-ական դառնալուց հետո անհետացել է
19:45 Աննա Հակոբյանը փորձում է մեղավորներ փնտրել դրսում, մինչդեռ գլխավոր մեղավորն իրենց տանն է․ Սոֆյա Հովսեփյան
08:40 Ուկրաինական ԱԹՍ-ների գրոհի հետևանքով Մոսկվայի 4 օդանավակայանները փակ էին