Արտաքին 3 տարի առաջ - 13:30 01-07-2023

Թուրքիան բարձրացրել է Բոսֆորի և Դարդանելի նեղուցներով անցման վճարները

Թուրքիայի իշխանությունները հուլիսի 1-ից սկսած բարձրացրել են Բոսֆորի և Դարդանելի նեղուցներով նավերի անցման վճարը։ Այս մասին տեղեկացնում են թուրքական լրատվամիջոցները։

Հաղորդվում է, որ նավարի անցման վճարը բարձրացվել է ավելի քան 8%-ով՝ մինչև 4.42 դոլար մեկ տոննա բեռի համար, մինչդեռ նախկինում այն կազմում էր 4.08 դոլար։ Բացի այդ նավերի անցման վճարը կբարձրանա յուրաքանչյուր տարի։

Նշենք, որ թուրքական կողմը դեռևս նախորդ տարվա հոկտեմբերին հինգ անգամ բարձրացրել էր Բոսֆորի և Դարդանելի նեղուցներով առևտրային նավերի անցման վճարները։

Գումարը հաշվարկվում է ոսկու ֆրանկի հիման վրա՝ 1936 թվականին Մոնտրոյի կոնվենցիայի ստորագրումից ի վեր, որը կարգավորում է նեղուցներում նավարկությունը։

Մոնտրոյի կոնվենցիան պահպանում է նեղուցներով առևտրային նավերի տեղաշարժի ազատությունը խաղաղ և պատերազմի ժամանակ, սակայն սահմանում է նավարկության տարբեր եղանակներ: Արտակարգ իրավիճակներում Թուրքիան կարող է արգելել կամ սահմանափակել զինվորականների անցումը Բոսֆորի և Դարդանելի նեղուցներով։

Պայմանագրի համաձայն՝ Թուրքիան իրավունք ունի նեղուցներով անցնող նավերից փարոսների, տարհանման և բժշկական օգնության համար վճար գանձել։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան