Արտաքին 4 տարի առաջ - 12:34 19-03-2022

Թուրքիան ռեկորդային կամուրջ է բացել Դարդանելի վրայով

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը բացել է Դարդանելի վրայով անցնող «Չանաքալե 1915» կախովի կամուրջը, որը վերջինն է մի շարք խոշոր ենթակառուցվածքային նախագծերից, որոնք նա առաջնահերթ է համարել իր պաշտոնավարման երկու տասնամյակի ընթացքում: Այս մասին ուրբաթ՝ մարտի 18-ին, հայտնել է CNN հեռուստաալիքը։

«Չանաքալե 1915» կամուրջը, որը կապում է Թուրքիայի եվրոպական և ասիական ափերը, արժեցել է 2.5 միլիարդ եվրո։ Դրա կառուցմամբ զբաղվել են թուրքական և հարավկորեական ընկերություններ։ Նոր կամուրջը ստացել է ամենաերկար հիմնական բացվածքն աշխարհի բոլոր կախովի կամուրջների մեջ՝ 2023 մետր:

Սա Թուրքիայի եվրոպական և ասիական ափերը միացնող չորրորդ կամուրջն է Ստամբուլի երեք կամուրջների հետ միասին։ Նրա աշտարակների բարձրությունը 318 մետր է, իսկ կամրջի ընդհանուր երկարությունը 4.6 կմ է։ Մարդատար մեքենաների համար կամրջով անցնելու գինը կկազմի 200 լիրա (13.50 դոլար)։ Մինչ այժմ Անատոլիայի և Գալիպոլի թերակղզու միջև ընթացող տրանսպորտային միջոցները պետք է անցնեին Դարդանելի կղզիները լաստանավով։ Հերթում սպասելու հետ մեկտեղ այդ ամենը տևում էր մոտ 5 ժամ։ Այժմ ճանապարհորդությունը կտևի մոտ վեց րոպե։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով