Ներքին 3 տարի առաջ - 12:34 01-07-2023

Opel Vectra-ն Երևան-Վանաձոր ավտոճանապարհին դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել ձորում. shamshyan.com

Այսօր՝ հուլիսի 1-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 09։30-ի սահմաններում 39-ամյա վարորդի վարած Opel Vectra մակնիշի ավտոմեքենան Երևան-Վանաձոր ավտոճանապարհի 54 կմ հատվածում, դեպի Երևան ընթանալիս, դուրս է եկել երթևեկելի գոտուց և մոտ 100 մետր առաջ ընթանալով` գլխիվայր հայտնվել ձորում։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը:

Վթարի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Ապարան բժշկական կենտրոն։ Օպերատիվ են գործել Ապարանի բժիշկների հերթապահ խումբը, ովքեր վիրավորին մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել։ Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազաբալոնի փականը և տեղում իրականացնում են հերթապահություն։

Մինչ քննիչները դեպքի վայրի զննություն են կատարել, Ոստիկանության Ապարանի համայնքնային բաժանմունքի ավագ տեսուչ Հայկ Բաղդասարյանի գլխավորությամբ պարզվել է վարորդի ինքնությունը, ով Քուչակ գյուղի բնակիչ, 39-ամյա Ալեքսան Վ․-ն է։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան