Ներքին 3 տարի առաջ - 22:02 04-02-2023

Խոշոր ավտովթար Սյունիքի մարզում. 45-ամյա վարորդը Opel-ով դուրս է եկել երթևեկելի գոտուց, գլխիվայր հայտնվել դաշտում. կան վիրավորներ

Երեկ՝ փետրվարի 3-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 22։50-ի սահմաններում Սյունիքի մարզի բնակիչ 45-ամյա Վանյա Հ․-ն Աճանան բնակավայրի տարածքում դեռևս անհայտ հանգամանենքերում իր վարած Opel-ով դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել դաշտում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Վանյա Հ․-ն և ուղևոր Սյունիքի մարզի բնակիչ 47-ամյա Միխաիլ Պ․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Կապան» բժշկական կենտրոն։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները` վաշտի հրամանատար Վաչե Ալավերդյանի, դասակի հրամանատար Արմեն Սարգսյանի գլխավորությամբ։Ժամանել են նաև Ոստիկանության Կապանի բաժնի հերթապահ խումբը` համայնքային ոստիկանության բաժանմունքի ավագ տեսուչ Ա. Ոսկանյանի գլխավորությամբ։

Դեպքի փաստով Հայաստանի քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում