Մամուլ 3 տարի առաջ - 08:20 01-07-2023

ԲԴԽ անդամները կիրակի օրը հավաքվելու են. որոշվում է 5 դատավորների ճակատագիրը. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների հանաձայն՝ Բարձրագույն դատական խորհրդի անդամները կիրակի օրը հավաքվելու են՝ որոշելու 5 դատավորների ճակատագիրը։ Բանն այն է, որ երկուշաբթի օրը ԲԴԽ-ն հրապարակելու է 5 դատավորների վերաբերյալ որոշում։

Հիշեցնենք, որ ԲԴԽ-ն կարգապահական վարույթ է հարուցել դատավորներ Տիգրան Պետրոսյանի, Արտակ Բարսեղյանի, Աստղիկ Խառատյանի, Սամվել Թադեւոսյանի եւ Դավիթ Հարությունյանի նկատմամբ։ Դատելով իրավիճակից ու այս կարգապահականների քննությունների շուրջ բարձացված աղմուկից՝ ԲԴԽ-ն, ըստ ամենայնի, 4 դատավորների՝ Աստղիկ Խառատյանի, Տիգրան Պետրոսյանի, Սամվել Թադեւոսյանի, Արտակ Բարսեղյանի լիազորությունները կդադարեցնի, իսկ Դավիթ Հարությունյանի մասով այս պահի դրությամբ դեռ վերջնական որոշում չկա:
Երկմտանքները նրա մասով շատ են:

«Ժողովուրդ» օրաթերթը հեռավար կհետեւի, թե ինչ է կատարվում ԲԴԽ դռնփակ նիստի շրջանակներում, եւ կներկայացնի մանրամասներ»։

Ամբողջությամբ հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով