Ուղիղ խոսք Արտաքին Ներքին 3 տարի առաջ - 22:30 30-06-2023

Ադրբեջանի բլիցկրիգը փաստացի ձախողվել էր, ճեղքումն իրականացվել է Լելե Թեփեի ճակատամարտից հետո

Դավիթ Գույումջյան

Խմբագիր

Արցախյան 44-օրյա պատերազմի մեկնարկից 20 օր անց Ադրբեջանն ամբողջովին ձախողել էր, քանի որ այդ երկրի ծրագիրը կայծակնային արագությամբ ճեղքում իրականացնելն էր, որը չստացվեց։ Oragir.News-ի հետ զրույցում այս մասին նշեց ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանը՝ մեկնաբանելով Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությունը, թե ինքը չի հանձնարարել ամեն գնով հետ վերցնել Լելե Թեփեի բարձունքը, իսկ հակահարձակման իրական նպատակը եղել է 9-րդ պաշտպանական շրջանի ճակատի վերականգնումը։

Նահապետյանն ընդգծեց՝ ռազմական փորձագետները կարծում են, որ եթե ճեղքում իրականացնելու խնդիր կա, ապա ադրբեջանական ուժերը մեկ-երկու օրում ճակատի գծով առնվազն 5-10 կիլոմետր պետք է խորացած լինեին, սակայն 20 օր անց ադրբեջանցիները առավելագույնը մի քանի կիլոմետր էին խորացել։ Նա նաև ուշադրություն հրավիրեց այն բանին, որ սա տեղի է ունեցել այն դեպքում, երբ հայկական ուժերը նահաջել էին և որոշ տեղերում փորձել էին կրակի պարկեր ստեղծել։

«Այսինքն՝ Ադրբեջանի բլիցկրիգ, կայծակնային պատերազմ, հաղթանակ, ճեղքում, խուճապ, շրջափակում, ոչնչացում. իրենց ծրագիրը սա էր։ Սա մոտավորապես 20-25 օր ձախողված է եղել։ Այսինքն մերոնք դիմագրավել են՝ բարձրունք են կորցրել, իսկ հետ ետ են վերցրել և այլն»,- նշեց նա։

Ռազմական փորձագետը շեշտում է, որ ադրբեջանական ուժերը փաստացի Լելե Թեփեի ճակատամարտից հետո են Ջաբրայիլի կողմից ճեղքում իրականացրել։ Նա նաև նշեց, որ այդ սխալ որոշումը կայացվել է Ստեփանակերտում, որի համար հայտնի չէ, թե ով պետք է պատասխանատվության ենթարկվի։ Նա հավելեց, որ մեծ հաշվով հակառակորդը բեկում մտցրեց հենց այդ ճակատամարտից հետո։

Մանրամասները՝ տեսանյութում. Դավիթ Գույումջյան

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող