Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 20:23 30-06-2023

Գեներալը 60 երեխու ծախել է թուրքին․ անհետ կորածի հայր

«Ես առաջին օրվանից ասել եմ՝ սա «ցեպոչկա» է, սաղ իրար հետ են, ամեն մեկն իր օղն ունի, ոչ մեկը չի կարող ոչ մեկի խաթրին կպչի, ու չեն էլ դատելու»,- այսօր Հակակոռուպցիոն դատարանի բակում Oragir.News-ի հետ զրույցում ասաց Էջմիածնի «Քիմիկների» զորամասի անհետ կորած զինծառայողներից մեկի հայրը։

Տղամարդը զայրացել է, որ 5 ամսվա դադարից հետո նշանակված դատական նիստն անորոշ ժամանակով կրկին հետաձգվեց, քանի որ վկաները չէին ներկայացել․

«Այսօր 30-40 ծնողներ, բոլոր գյուղացիներ, գործից կտրում, բերում են, մի հատ խիար չի եկել։ Բռնի քոզի, երբ պետք է, հանի, թող խոսա։ Կամ այդ գեներալին, շորերն էլ չեն հանում հագից, որ տարել, 60 հոգու դեմ է արել թուրքին, ծախել է․․․»։

Հիշեցնենք, որ 44-օրյա պատերազմում Էջմիածնի «Քիմիկների» զորամասի տղաների մի մասը այդպես էլ ռազմաճակատից չի վերադարձել։ Այս առնչությամբ հարուցված դատական գործը ընթացքի մեջ է, ծնողները, սակայն, դժգոհում են նաև դատավարությունից։ Որպես մեղադրյալ ներգրավված է Գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ Անդրանիկ Մակարյանը, ով իր մեղքը չի ընդունում։

Ըստ մեղադրանքի՝ նրա և երկու հրամանատարների պատճառով են ավելի քան 60 զինվորականները հայտնվել ադրբեջանական շրջափակման մեջ Զանգելանում։ 62 զինվորականներից միայն 20-ին է հաջողվել դուրս գալ ադրբեջանական շրջափակումից, մյուսների մի մասը մահացել են, 23-ը համարվում են անհետ կորած։

Մանրամասները՝ տեսանյութում

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան