Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 12:07 21-06-2023

Ասում էին խաղաղության պայմանագիրը կնքենք, բոլորն էլ հետ կգան. անհետ կորածի հայր

Սպասում ենք, որ պատասխանեն՝ կընդունե՞ն, թե ոչ, Oragir News-ի հետ զրույցում ասաց անհետ կորած Շավարշ Ավդալյանի հայրը։ «Մենք 2 տեսաերիզ ունենք, որ մեր երեխեքին բռնել, տարել են, 2 տարի 8 ամիս է ասում են սպասեք, բայց չգիտենք՝ ինչի ենք սպասում։ Էլ տեղ չկա, էլ մարդ չկա, սաղ էլ նույնն են ասում։ Ասում էին խաղաղության պայմանագիրը կնքենք, բոլորն էլ հետ կգան։ Հիմա կնքեցին, չկնքեցին, էրեխեքից ոչ մի խաբար չկա, եկել ենք Աբազյանի մոտ, տեսնենք ինչ է ասում»։

Նշենք, որ 2020 թվականի 44-օրյա պատերազմի ժամանակ Էջմիածնի քիմիկների զորամասից ռազմաճակատ մեկնած և մինչ օրս անհետ կորած համարվող զինծառայողների ծնողներն այս պահին հավաքվել են Ազգային անվտանգության ծառայության շենքի դիմաց և հանդիպում են պահանջում ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանի հետ:
Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով