Արտաքին 3 տարի առաջ - 12:22 30-06-2023

ԱՄՆ-ն չի նախատեսում զորքեր ուղարկել Ուկրաինա. պետդեպարտամենտ

ԱՄՆ-ն շարունակում է աջակցել Ուկրաինային ռուսական ագրեսիայի դեմ պայքարում, բայց չի նախատեսում այնտեղ ուղարկել իր զորքերը, ասել է ԱՄՆ պետդեպարտամենտի ներկայացուցիչ Մեթյու Միլլերը, տեղեկացրել է «Голос Америки»-ն։

«Նախագահը շատ հստակ հայտարարել է, որ ամերիկյան զորքեր չեն լինի Ուկրաինայի տարածքում»,- ճեպազրույցում ասել է Մեթյու Միլլերը։ Նա հիշեցրել է, որ ԱՄՆ-ն օրերս հայտարարել է «լրացուցիչ 500 մլն դոլար որպես անվտանգության ոլորտում, այդ թվում եւ շարունակվող հակահարձակման կարիքների համար, Ուկրաինային հավելյալ օգնություն տրամադրելու մասին»։

Միլլերը նաեւ նշել է, որ Վիլնյուսի գագաթաժողովում «դուք կտեսնեք ՆԱՏՕ-ի, ներառյալ ԱՄՆ-ի կողմից Ուկրաինային ցուցաբերվող շոշափելի աջակցությունը»։

«Մենք իսկապես սպասում ենք, որ ՆԱՏՕ գագաթաժողովում կներկայացվի աջակցության զգալի փաթեթ Ուկրաինայի համար, ինչպես քաղաքական, այնպես էլ գործնական»,- նշել է պետդեպարտամենտի ներկայացուցիչը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան