Ներքին Խոսք 3 տարի առաջ - 17:52 29-06-2023

Արարատի ՔՊ-ական համայնքապետն իրեն չենթարկվելու համար աշխատանքից ազատել է 4 պատերազմի մասնակից Երասխի գյուղապետին

«Արարատի համայնքապետ Ասլան Ավետիսյանը Երասխի գյուղապետին աշխատանքից ազատեց, որ իրեն ենթարկվող մարդու նշանակի այդ պաշտոնում»,- այսօր Oragir.News-ի հետ զրույցում ասաց Արարատի համայքնապետարանի աշխատակիցը, որի անունն իր իսկ խնդրանքով չենք նշում։

Մեր աղբյուրները դեռ հունիսի 20-ին էին հայտնել, որ Արարատի ՔՊ-ական համայնքապետ Ասլան Ավետսիսյանը Երասխի գյուղապետին ստիպել է ազատման դիմում գրել, բայց վերջինս հրաժարվել է։

«Ի վերջո Ասլանը դրա ձևը գտավ, մի քանի նկատողություն գրեց ու կարգադրությունով Երասխի գյուղապետ Սարո Այվազյանին աշխատանքից ազատեց։

Պատճառներից մեկը նշել են, իբր կարևոր նիստ է եղել և նա բացակայել է և այլն, բայց Սարո Այվազյանն այդ օրը դիրքերում է եղել, օգնել է ինժեներական աշխատանքներ կատարեն։ Դե, հասկանալի է, որ ՔՊ-ական Ասլանի համար դիրքում տղաներին օգնելը երկրորդական է, կարևորը նիստն է։

Մի քանի հրամաններ է եղել, որ Սարո Այվազյանը հրաժարվել է կատարել, Ասլանն էլ տրամադրված էր ու մի բան էր ման գալիս, որ դրանից բռնվի ու աշխատանքից ազատի։

Իրենց այնպիսի մարդիկ են պետք, որոնք գլուխները կախ ենթարկվեն իրենց, իսկ Այվազյանը 4 պատերազմի մասնակից է և թույլ չէր տա՝ իր հետ այդ ձև վարվեին, դրա համար էլ մինչև վերջ իրենը պնդեց ու պատվով գնաց․․․»,- ասաց Արարատի համայնքապետարանի աշխատակիցը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»