Մամուլ 3 տարի առաջ - 08:42 29-06-2023

Արդարադատության պատրանք. Ինչպես են կուժն ու կուլան ջարդեն 75-ամյա վարորդի վրա․ Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է.

«Մարտի 10-ին Կապան-Առաջաձոր ավտոճանապարհին, Առաջաձոր գյուղի վարչական տարածքում դպրոցականներին տեղափոխող ավտոբուսը դուրս էր եկել երթեւեկելի գոտուց եւ մոտ 5 մետր բարձրությունից գլորվել գետը։ Ավտոբուսում գտնվող անձանցից մեկը՝ դասվար Թամարա Դավթյանը, ստացած մարմնական վնասվածքներից մահացել էր, իսկ մյուս 22 ուղեւորներն ստացել էին տարբեր աստիճանների մարմնական վնասվածքներ:

Փորձագիտական եզրակացության հիման վրա վթարի ողջ մեղքը բարդվել է 75-ամյա վարորդ Լեռնիկ Գրիգորյանի վրա, ով Սյունիքի մարզի դատարանում հայտարարելով, որ լիովին ընդունում է մեղքը եւ զղջում կատարվածի համար, դատարանից խնդրել է արագացված եւ համաձայնեցված դատաքննություն ու դատապարտվել 2 տարվա ազատազրկման։

Լեռնիկ Գրիգորյանը տրանսպորտային ծառայություններ մատուցող «Լավ ընկեր» ՍՊ ընկերության վարորդն էր։ Ընկերությունը պատկանում է ոմն Վահիկ Համբարձումյանին, ով դատախազ Մարատ Հակոբյանի աներն է եւ, ըստ մարզում շրջող լուրերի, փեսայի հովանավորչությամբ էլ կուժն ու կուլան կոտրել է 75-ամյա վարորդի վրա: Այն պարագայում, որ վթարված մեքենան տեխզննում անցած չի եղել, իսկ փորձաքննությունը չի կարեւորել այդ փաստը։ Այսինքն՝ որքան Նիկոլ Փաշինյանը շատ է խոսում արդարության մասին, այնքան ավելանում են սուբյեկտիվիզմն ու հովանավորչությունը։ Տուժող երեխաների ծնողներն ու մանկավարժները, կարեկցելով ամբաստանյալին, դատարանում հայտարարել են, որ ոչ մի պահանջ չունեն վարորդից, որի կողքին պիտի այլ մարդիկ նստեին՝ ՍՊԸ ներկայացուցիչները»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով