Արտաքին 3 տարի առաջ - 19:00 28-06-2023

Մոսկվան կոչ է անում Բաքվին ու Երևանին վիճելի հարցերը լուծել քաղաքական միջոցներով․ Զախարովա

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Մարիա Զախարովան հայտարարել է՝ Մոսկվան անհանգստացած է Ղարաբաղում զինված միջադեպերով ու կոչ է անում Բաքվին ու Երևանին վիճելի հարցերը լուծել քաղաքական ու դիվանագիտական միջոցներով։

Ինչպես փոխանցում է ՏԱՍՍ-ը, այս մասին Զախարովան ասել է իր ամենշաբաթյա մամուլի ասուլիսի ժամանակ։

«Մենք մտահոգված ենք Լեռնային Ղարաբաղում զինված միջադեպերի և հրադադարի ռեժիմի խախտումների աճով: Կողմերին կոչ ենք անում զսպվածություն դրսևորել ու լուծել բոլոր վեճերը խաղաղ, քաղաքական և դիվանագիտական միջոցներով` համագործակցելով ռուս խաղաղապահների կոնտինգենտի հրամանատարության հետ»,- նշել է նա։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով