Ներքին Խոսք 3 տարի առաջ - 16:24 28-06-2023

Ստեփանավանում ծառայող պարեկը 70 մլն դրամ է յուրացրել

Լոռու մարզի Ստեփանավանի հատվածում ծառայող պարեկներից մեկը` Իսո մականվամբ, տարածքի բնակիչներից մոտ 70.000.000 դրամ գումար է խաբեությամբ վերցրել և յուրացրել:

Տեղեկությունը իմանում ենք իրավապաշտպան Կարապետ Պողոսյանի սոցցանցի էջում հրապարակված գրառումից։

Oragir.News-ը փորձեց տեղեկատվության վերաբերյալ մեկանաբանություն վերցնել իրավապաշտպան Կարապետ Պողոսյանից։

Գյումրեցի իրավապաշտպանն Oragir.News-ին տրամադրեց դեպքի հետ կապված մանրամասներ։

«Մարզի բնակիչները փոխանցում են, որ այդ պարեկը` Իսահակ անունով, Երևանից է, Ստեփանավանում է աշխատում։

Քաղաքացիներին առաջարկել է, որպեսզի ցորենը իրեն տան, ինքը մթերի բարձր գնով, մարդիկ բացի իրենց բերքից, այլ վայրից են ցորեն ներկրել, այդ թվում Ռուսաստանից։ Ցորենը խաբեությամբ ձեռք է բերել այս պարեկը և փողը չի տվել, և էդ մասով Ստեփանավանի բնակիչները և հարակից գյուղերի բնակիչները դիմել են նաև ոստիկանություն»,- հայտարարեց իրավապաշտպան Կարապետ Պողոսյանը։

Oragir.News-ը դեպքի վերաբերյալ փորձեց նաև մեկանաբանություն ստանալ ՀՀ ներքին գործերի նախարարությունից, նախ սկզբում իբր չհասկացան՝ խոսքն ինչի մասին է, հետո առաջարկեցին՝ 30 րոպե անց փորձենք կապ հաստատել և մեզ այլևս չպատասխանեցին։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան