Ներքին 3 տարի առաջ - 16:49 26-06-2023

ՀՀ-ի և Վրաստանի քաղաքացիները սահմանը կկարողանան հատել ID քարտերով

«Նախատեսված փոփոխությունը՝ ID քարտերով փոխադարձ այցերի դյուրինացումը կհեշտացնի միջմարդկային կապերը»,-ԱԺ-ում հայտարարեց ԱԳ փոխնախարար Մնացական Սաֆարյանը՝ ներկայացնելով «Հայաստանի Հանրապետության և Վրաստանի միջև երկու պետությունների քաղաքացիների համար փոխադարձ առանց մուտքի արտոնագրի ճամփորդելու մասին» համաձայնագիրը վավերացնելու օրենքի նախագիծը

Փոխնախարարի խոսքով՝ Վրաստանի հետ հարաբերությունները ՀՀ արտաքին քաղաքականության առաջնահերթություններից է, ինչն ամրագրված է կառավարության ծրագրում և դրանց շարունակական զարգացմանը և խորացմանն է նպաստելու:

Մնացական Սաֆարյանը նշեց, որ 2023 թվականի հունվարի 12-ին է ստորագրված համաձայնագրի վավերացմամբ միջպետական մարդկային փոխադրումների դյուրինացումը բարենպաստ ազդեցություն կունենա հարաբերությունների ընդհանուր ծավալի և որակի վրա:

ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանն էլ հայտնեց, որ Վրաստանի Խորհրդարանն արդեն վավերացրել է համաձայնագիրը և ԱԳ փոխնախարարին խնդրեց հանրությանը պատշաճ ծանուցել, թե երբ է համաձայնագիրն ուժի մեջ մտնելու, որպեսզի հայ-վրացական սահմանը հաճախ հատող քաղաքացիները իմանան այդ մասին:

ՔՊ-ական պատգամավոր, ծնունդով Ջավաքխքից Շիրակ Թորոսյանն էլ հայտարարեց, որ համաձայնագրի վավերացումը բարոյական նշանակություն ունի և միայն շատ ջերմ, բարեկամ երկրներն են նման քայլի գնում, ինչը մեծ փոխվստահության արդյունք է, որը ճշգրիտ ձևակերպում է երկու երկրների հարաբերությունները:

ԱԳ փոխնախարար Մնացական Սաֆարյանը հայտարարեց, որ համաձայնագրի ուժի մեջ մտնելու մասին հասարակությունը պատշաճ կիրազեկվի:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ

Ձեզ գուցե հետաքրքրի