Արտաքին 4 տարի առաջ - 13:17 19-10-2021

Ադրբեջանի, Թուրքիայի և Ուկրաինայի քաղաքացիներն օգնել են ներգաղթյալներին՝ Բելառուսի կողմից անօրինական հատել սահմանը․ լեհ սահմանապահներ

Լեհ սահմանապահները բերման են ենթարկել երեք օտարերկրացիների՝ Ադրբեջանի, Թուրքիայի և Ուկրաինայի քաղաքացիների, և նրանց մեղադրել Բելառուսի հետ սահմանի անօրինական հատմանն աջակցելու մեջ: Այս մասին հայտնում է Լեհաստանի սահմանապահ ծառայությունը՝ Twitter- ի իր միկրոբլոգում:

Բացի այդ, գերատեսչությունը հայտնել է, որ հոկտեմբերի 18-ին գրանցվել է բելառուսա-լեհական սահմանի 612 անօրինական հատում և ձերբակալվել է 11 միգրանտ`10 մարդ Իրաքից և մեկը Թուրքիայից:

Ավելի վաղ Լեհաստանի կառավարությունը, միգրացիոն ճգնաժամի ֆոնին, Բելառուսի հետ սահմանին կապիտալ ցանկապատ կառուցելու մասին օրինագիծ էր ընդունել:

Ներկայումս Բելառուսի և Լեհաստանի սահմանին փշալարերով ժամանակավոր ցանկապատ է տեղադրվել: Նախնական տվյալներով՝ Լեհաստանի բյուջեից կապիտալ ցանկապատի կառուցման համար 1,615 միլիարդ զլոտի (ավելի քան 400 միլիոն դոլար) պետք է տրամադրվի:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան