Ներքին 4 տարի առաջ - 12:04 01-12-2021

Գորիս-Կապան ավտոճանապարհին ադրբեջանական որևէ մեքենա դեռևս չի հատել ՀՀ սահմանը. Ռ․ Բադասյան

ՀՀ Սյունիքի մարզի Գորիս-Կապան ավտոճանապարհին ադրբեջանական որևէ մեքենա դեռևս չի հատել ՀՀ սահմանը։

Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնել է ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը` անդրադառնալով այդ հատվածում հայկական կողմի տեղադրած անցակետերին։

«Պետական եկամուտների կոմիտեի մաքսային ծառայողներն արդեն ծառայություն են իրականացնում Գորիս-Կապան ավտոճանապարհին։ Բուն գործառույթներին հարցը չի հասել, դա այն դեպքերում կլինի, երբ ինչ-որ մեքենա հատի Հայաստանի սահմանը ու մաքսային ծառայություն իրականացնելու անհրաժեշտություն առաջանա»,- նշել է Բադասյանը, ապա հավելել, որ մաքսային ծառայողների համար հավուր պատշաճի պայմաններ ստեղծելու աշխատանքներ են տարվում։

Հարցին, արդյոք հարմար պայմաններ ասելով նկատի ունի ծառայողների` շենքերում տեղակայումը, նա ընդգծել է, որ շենքերին փոխարինող ավելի հարմարեցված միջոցներ կան, որոնք հիմա գնման պրոցեսում են։

Նա նպատակահարմար չի մանրամասնել, թե որտեղ են տեղակայված մաքսային ծառայողներն ու ինչ կարգավիճակով։

Հիշեցնենք` Գորիս-Կապան և Կապան-Ճակատեն ճանապարհներին նոյեմբերի 11-ից և նոյեմբերի 15-ից ադրբեջանական մաքսակետեր են տեղադրվել։

Նույնատիպ մաքսակետեր է տեղադրել նաև հայկական կողմը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»