Ներքին 3 տարի առաջ - 17:48 23-06-2023

Աներոջ սպանության մեջ մեղադրվող Գոռ Տեր-Եսայանը կալանավորվել է

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Արտուշ Գաբրիելյանի նախագահությամբ, նախնական դատալսումների ժամանակ քննության առնելով Արթուր Մարգարյանի սպանության գործով մեղադրյալ Գոռ Տեր-Եսայանի խափանման միջոցի հարցը, որոշեց նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառել կալանավորումը՝ երեք ամիս ժամկետով։ Այս մասին Oragir.News-ի հետ զրույցում հայտնեց Տեր-Եսայանի պաշտպան Կարմեն Պողոսյանը։

«Այս գործով մեկնաբանություն չենք տալիս, որովհետև մեզ համար շատ բարդ իրավիճակ է։ Մենք 9 ամիս պայքարել ենք ու ինքը ազատության մեջ է եղել»,-ասաց փաստաբանը։

Հիշեցնենք, որ շաբաթներ առաջ Տեր-Եսայանը նախկին կինը՝ Լիանա Մարգարյանն ահազանգել էր, որ նախկին ամուսինն ազատության մեջ հայտնվելուց հետո հետապնդում և սպառնում է իրեն և իր ընտանիքի անդամներին։

Կինը պատմել էր նաև, որ նախկին ամուսինը Եկալյան 1 հասցեում գտնվող բնակարանում իր և երկու երեխաների աչքի առաջ գնդակահարել էր իր հորը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում