Ներքին 3 տարի առաջ - 13:30 14-11-2022

Նրանցից ոչ մեկը նման արարք չէր սպասում․ Պեմզաշենի համայնքապետը՝ 3 անձի դաժան սպանության մեջ մեղադրվող անձանց մասին

Քննչական կոմիտեն Պեմզաշենում տեղի ունեցած դաժան սպանության գործով ձերբակալված երկու անձանց կալանքի միջնորդություն կներկայացնի դատարան։ Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Վարդան Թադևոսյանն Oragir.news-ի հետ զրույցում ասաց, որ ձերբակալվածներին մեղադրանք է առաջադրվել։

Թադևոսյանն ասաց, որ 3-րդ ձերբակալված անձ չկա․ «Ես նույնպես լսել եմ 3 անձի հետ կապված, բայց նման բան չկա, ունենք միայն 2 ձերբակալված անձ»։

Պեմզաշենի համայնքապետ Աղասի Վարդանյանն ասաց, որ տեղի ունեցած դեպքը բոլորին է համայնքում ցնցել ու մթնոլորտը շարունակում է լարված մնալ․ «Իրավապահները շարունակում են աշխատել, Բարսեղյանների տան մոտ հսկողությունը շարունակվում է»։

Հարցին, թե ինչպիսի մարդիկ էին դաժան սպանություն գործած Վրույր Բարսեղյանն ու Արկադի Բարսեղյանը, նա նշեց, որ նորմալ մարդիկ էին․ «Վատ բան չենք նկատել, անսպասելի էր։ Նրանցից ոչ մեկը նման արարք չէր սպասում։ Ոչնչով աչքի չընկնող մարդիկ էին»։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին Շիրակի մարզի Պեմզաշեն գյուղում առանձնապես ծանր հանցագործություն էր կատարվել։ Տան ննջասենյակում հայտնաբերվել էին 31-ամյա Զարինե Մելիքսեթյանի, նրա 12-ամյա դստեր և 8-ամյա որդու դիերը՝ կտրած-ծակած վնասվածքներով։

Ավելի ուշ՝ Մելիքսեթյանների համագյուղացի Վրույր Բարսեղյանը ներկայացել էր ոստիկանություն և խոստովանել էր, որ մասնակից է եղել սպանությանը։ Ոստիկանությունը հանտնաբերել և ձերբակալել էր նաև Արկադի Բարսեղյանին։

Շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ նրանք եղել են թմրանյութերի ազդեցության տակ։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով