Մամուլ 3 տարի առաջ - 08:22 23-06-2023

Դիլիջանյան ծեծկռտուքից հետո կրքերը չեն հանդարտվում. մի խումբ պատգամավորներ հանդիպել են մարզպետներին. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Քաղաքացիական պայմանագրի» դիլիջանյան ծեծկռտուքից հետո կրքերը չեն հանդարտվում. իշխանականները դեռ շարունակում են հաշիվ մաքրել միմյանց հետ:

«Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ նախորդ շաբաթ ՔՊ-ի դիլիջանյան քեֆն ավարտվել էր ծեծկռտուքով. ՔՊ-ականները ծեծել էին Վայք համայնքի ղեկավար Մխիթար Մաթեւոսյանին, որը անցել ու ոմանց չէր բարեւել: Հիմնական հավաքվածները եղել էին ՔՊ-ական մարզպետներն ու համայնքապետերը: Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանը դիմել էր Մաթեւոսյանին, թե՝ որ անցնում ես, ինչի՞ չես բարեւում: Մաթեւոսյանն էլ հայտարարել էր, թե չի ուզում, չի բարեւում, որից հետո մարզպետն ու համայնքապետը սկսել էին վիճաբանել, քաշքշել իրար ու ծեծել:

Պարզվում է՝ այս միջադեպից հետո իշխանականները դեռ չեն հանդարտվում, պարբերաբար հանդիպում են իրար հետ, շարունակում «ռազբորկան»: Նախ՝ ՔՊ խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը, որը համարվում է Վայքի համայնքապետի հովանավորը, որոշել էր հաշիվներ պարզել Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանի հետ: Սա էլ դեռ ամենը չէ: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ վերջերս ՔՊ-ական մի խումբ պատգամավորներ հանդիպել են մարզպետների հետ: Կռվի սիրահար ՔՊ-ականները հասկացել են, որ բարկացրել են Նիկոլ Փաշինյանին, ու որոշել են հանդիպել, մի վերջին անգամ զրուցել, ծեծկռտուքի թեման փակել, որպեսզի կրքերը չբորբոքվեն, ու Փաշինյանին չբարկացնեն:

Արդյոք ՔՊ-ականները կհանդարտվեն, թե ոչ՝ ժամանակը ցույց կտա, բայց այն, որ թավշյա հեղափոխականներն իրենց կրիմինալ վարքուբարքով չեն զիջում անգամ նախկիններին, դա փաստ է»:

Ամբողջությամբ հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով