Արտաքին 3 տարի առաջ - 21:30 22-06-2023

Բաքուն Լաչինի միջանցքը շրջափակելու վերաբերյալ Փաշինյանի հայտարարությունն «անհեթեթ» է որակել

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել, որում հերքել է Լաչինի միջանցքն ապօրինի շրջափակելու վերաբերյալ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները։ Այս մասին տեղեկացնում է Ադրբեջանի ԱԳՆ-ի մամուլի ծառայությունը։

Հաղորդվում է, որ ադրբեջանական կողմը Փաշինյանի հայտարարությունն «անհեթեթ» է որակել։

«Մենք կտրականապես հերքում ենք հունիսի 22-ին կառավարության նիստում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հնչեցրած անհեթեթ պնդումները, թե իբր Ադրբեջանն ապօրինաբար փակել է Լաչինի ճանապարհը՝ հակառակ Արդարադատության միջազգային դատարանի որոշմանը»,- ասվում է հայտարարության մեջ։

Բացի այդ Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչությունը հայտնել է, որ «Ադրբեջանը հաստատակամ է հայ բնակիչների վերաինտեգրման ուղղությամբ համապատասխան անհրաժեշտ միջոցառումներ իրականացնելու հարցում»։ Բացի այդ պաշտոնական Բաքուն հիշեցրել է, որ այս և այլ հարցերի քննարկման նպատակով «հայ բնակիչներին ուղղված հրավերը» դեռ ուժի մեջ է։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»