Ներքին 3 տարի առաջ - 12:03 25-11-2022

Բաքուն կեղծ մեղադրում է Հայաստանին Լաչինի միջանցքը զինամթերքի տեղափոխման համար օգտագործելու մեջ․ Էդմոն Մարուքյան

Բաքուն կեղծ մեղադրում է Հայաստանին Լաչինի միջանցքը զինամթերքի տեղափոխման համար օգտագործելու մեջ: Այս մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը:

«Սա սուտ է։ Ադրբեջանը ականներ է վերցրել օկուպացված հայկական տարածքներից, տեղափոխել է ԼՂ-ում իր վերահսկողության տակ գտնվող տարածք՝ միջազգային գործընկերներին ցույց տալու և Լաչինի միջանցքը վիճարկելու կեղծ հիմքեր ստեղծելու համար»,- գրել է Մարուքյանը:

Մարուքյանը նշել է, որ Ջերմուկ՝ Հայաստանի ինքնիշխան տարածք ներխուժման ժամանակ Ադրբեջանը այնտեղի ականները տեղափոխել է Լեռնային Ղարաբաղի Սարիբաբա շրջան՝ հետագայում հայտարարելով այնտեղ դրանց հայտնաբերման մասին։

Մարուքյանը հիշեցնում է նաև՝ Սարիբաբան Բաքվի վերահսկողության տակ է գտնվում օգոստոսից, իսկ ականների մասին հայտարարվել է միայն նոյեմբերին։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան

Ձեզ գուցե հետաքրքրի