Ներքին 3 տարի առաջ - 20:15 22-06-2023

ՀՀ նախագահը ցավակցական հեռագիր է հղել Վիգեն Խաչատրյանի մահվան կապակցությամբ

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը ցավակցական հեռագիր է հղել ԱԺ պատգամավոր Վիգեն Խաչատրյանի մահվան կապակցությամբ: Այս մասին տեղեկացրին Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմից։

ՀՀ նախագահի ցավակցական հեռագրում նշված է. «Խորը ցավով տեղեկացա Ազգային Ժողովի պատգամավոր Վիգեն Խաչատրյանի մահվան մասին:

Վիգեն Խաչատրյանը Հայաստանի անկախացումից ի վեր ակտիվորեն զբաղվել է հասարակական, քաղաքական գործունեությամբ: Նա քաղաքացու և քաղաքական գործչի օրինակելի կերպար էր՝ համարձակ բայց և զուսպ բնավորությամբ, անձնվեր հայրենասիրությամբ ու քաղաքական բարձր գիտակցությամբ ու պատասխանատվությամբ:

Անուրանալի է Վիգեն Խաչատրյանի ավանդը հայաստանյան հասարակական-քաղաքական կյանքի ամենատարբեր բնագավառներում:

Խորապես ցավակցում եմ Վիգեն Խաչատրյանի ընտանիքին, հարազատներին և գործընկերներին»:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»