Ներքին 3 տարի առաջ - 14:09 15-04-2023

ՀՀ նախագահը ցավակցական հեռագիր է հղել Վանիկ Զաքարյանի մահվան կապակցությամբ

Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը ցավակցական հեռագիր է հղել ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Վանիկ Զաքարյանի մահվան կապակցությամբ։ Ինչպես տեղեկանում ենք նախագահի աշխատակազմի տարածած հեռագրից, ցավակցության մեջ, մասնավորապես, նշված է.

«Ցավով տեղեկացա անվանի գիտնական, Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի ակադեմիկոս Վանիկ Սուրենի Զաքարյանի մահվան մասին:

Տաղանդավոր մաթեմատիկոսն ու հմուտ մանկավարժը երկար տարիներ դասավանդել է Երևանի բուհերում, կրթել մասնագետների, գիտնականների ու ճարտարագետների սերունդներ:

Հայաստանի շախմատի ֆեդերացիայի երկարամյա նախագահ, իսկ հետագայում՝ պատվավոր նախագահ, ՖԻԴԵ-ի պատվավոր փոխնախագահ Վանիկ Զաքարյանը մեծապես նպաստել է մեր հանրապետությունում այդ մարզաձևի տարածմանն ու հանրահռչակմանը, տասնամյակներ շարունակ մեկնաբանել իմաստուն խաղը հեռուստատեսությամբ՝ այն հասու դարձնելով լայն հասարակայնությանը:

Խորապես ցավակցում եմ անվանի մտավորականի ընտանիքին, հարազատներին և գործընկերներին»։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան