Արտաքին 3 տարի առաջ - 15:21 22-06-2023

Թուրքիան և Ադրբեջանը համատեղ զորավարժություններ են անցկացնում

Թուրքիայի զինված ուժերի ներկայացուցիչների և Ադրբեջանի ռազմաօդային ուժերի միջև մեկնարկել են «Alpan-2023» համատեղ զորավարժությունները։ Ինչպես փոխանցում է Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը, զորավարժություններն անցկացվում են հաստատված պլանի համաձայն։

Հաղորդվում է, որ զորավարժությունների սցենարի համաձայն՝ ինքնաթիռները, թռիչքներ իրականացնելով բազավորման օդանավակայաններից՝ կատարել են հակաօդային պաշտպանության համակարգերի, հրամանատարական կետերի և պայմանական թշնամու համակենտրոնացման օբյեկտների ոչնչացման խնդիրները և այլ դրվագներ։ Գործողություններն իրականացվել են ինչպես փոքր, այնպես էլ մեծ հեռավորությունների վրա:

Ադրբեջանական կողմը հայտնում է, որ զորավարժությունների հիմնական նպատակն է կատարելագործել անձնակազմի տեսական և գործնական հմտությունները, ինչպես նաև ապահովել ստորաբաժանումների փոխգործակցությունը և բարձրացնել նրանց մարտունակությունը։

Նշենք, որ սա 2023 թվականի ընթացքում Թուրքիայի և Ադրբեջանի միջև անցկացվող 7-րդ համատեղ զորավարժությունն է։


Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան