Ներքին 3 տարի առաջ - 21:02 19-06-2023

«Ազնավուր» հիմնադրամն ազդարարում է Աիդա Ազնավուրի անվան կրթաթոշակի ծրագրի մասին

Աիդա Ազնավուր-Կառվարենցի 100-ամյա տարեդարձի առթիվ «Ազնավուր» հիմնադրամը նախաձեռնում է անվանական կրթաթոշակների շնորհման ծրագիր՝ Շառլ Ազնավուրի անվան մշակույթի և արվեստի պետական քոլեջի հետ համատեղ:

Աիդա Ազնավուրը երգչուհի է, Շառլ Ազնավուրի ավագ քույրն ու ֆրանսահայ հայտնի կոմպոզիտոր Ժորժ Կառվարենցի կինը:

Աիդան և եղբայրը՝ Շառլը, անբաժան են եղել ողջ կյանքի ընթացքում. միասին են կատարել արվեստի բնագավառում իրենց առաջին քայլերը, ստեղծագործել, երազել մեծ բեմի մասին ու իրագործել իրենց երազանքը: Աիդա և Շառլ Ազնավուրների համար մշտապես կարևոր դեր է ունեցել նաև տաղանդավոր երիտասարդների շնորհների զարգացումը, նրանց մասնագիտական աճի խթանումը:

Անվանական կրթաթոշակի այս ծրագրի միջոցով «Ազնավուր» հիմնադրամը շարունակում է տաղանդավոր երիտասարդների առաջխաղացմանը նվիրված՝ Ազնավուրների առաքելությունը:

Կրթաթոշակը շնորհվելու է Շառլ Ազնավուրի անվան մշակույթի և արվեստի պետական քոլեջի ուսանողներին։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով