Ներքին 3 տարի առաջ - 17:29 19-06-2023

Ընտրություններից առաջ իշխանություններն աչքերի առաջ ինչ տեսնում, ասֆալտում են

Ընտրություններից առաջ ասֆալտապատման մոլուցքը այժմ էլ փոխանցվել է այս իշխանություններին։ Եվ այդ մոլուցքն այնպես է մթագնել քաղաքային իշխանությունների ուղեղը, որ աչքերի առաջ ինչ տեսնում, ասֆալտում են։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը։

«Պատասխանատու պաշտոնյաններն այդպես էլ չեն հասկանում, որ մայթերը չի կարելի ասֆալտել, ՉԻ ԿԱՐԵԼԻ!!!

Ասֆալտի վրայով չի կարելի քայլել, այն էլ Երևանի նման շոգ քաղաքում։ Արևի ճառագայթերից ասֆալտի վրա ջերմաստիճանը ամռանը հասնում է մինչև 60 աստիճանի, ինչի արդյունքում ասֆալտի թունավոր հոտը և ջերմությունից ասֆալտից դուրս եկող ծանր մետաղները հայտնվում են մայթերի վրա քայլող մարդկանց, առաջին հերթին երեխաների օրգանիզմում։ Այս ամենը առաջացնում է ինչպես շնչառական, այնպես էլ սրտանոթային հիվանդություններ։

Էլ չեմ խոսում, ասֆալտի շերտի վրայով քայլելու անհարմարությունների մասին, բայց դե ընտրություններ են, պետք է արագ աշխատել, շատ արագ ու շատ անորակ։

Սրա հետ կապված մի անեկդոտ հիշեցի։ Ասֆալտը գնում ա կատոկի մոտ, ասում ա՝ էս վերջերս ինձ չես դզում»։

Առաքելյանը գրառմանը կից հրապարակել է նաև լուսանկարներ․

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով