Արտաքին 5 տարի առաջ - 10:22 14-10-2021

Աչքերի անսովոր վիճակը վիտամին D-ի անբավարարության նշան է

Վիտամին D-ի անբավարարությունը շատ տարածված երևույթ է աշխարհում, հաղորդում է PubMed.gov-ը: Ընդ որում, կապ կա վիտամին D-ի անբավարարության և չոր աչքի համախտանիշի միջև: Պարզվել է, որ չոր աչքի համախտանիշով հիվանդների արյան շիճուկում վիտամին D-ի մակարդակը նորմայից զգալիորեն ցածր է:

Գիտնականներին հաջողվել է ապացույցներ ձեռք բերել, որ սննդակարգը և վիտամին D-ի ճիշտ չափաքանակի ընդունումը ազդում են մարդու աչքերի առողջության վրա: Այս վիտամինը կանխում է տարիքային հիվանդությունների զարգացումը և ապահովում է բջջային հաղորդակցումը աչքի նյութի մեջ: Ավելին, վիտամին D-ն նվազեցնում է աչքի մակերևույթի բորբոքումը:

Վիտամին D-ի ցածր մակարդակը հանգեցնում է արցունքաբեր հեղուկի արտադրության նվազմանը, որը կարող է աչքերում այրոցի և քորի պատճառ դառնալ, նաև աչքերը կարմրում են և զգայուն դառնում լույսի նկատմամբ: Այս ամենը չոր աչքի համախտանիշ է: «Չոր աչքի համախտանիշը տարածված հիվանդություն է, որն առաջանում է այն դեպքում, երբ աչքերը բավականաչափ արցունք չեն արտադրում կամ դրանք շատ արագ են գոլորշիանում»,- նշել են գիտնականները:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով