Ներքին 3 տարի առաջ - 23:13 16-06-2023

Զավեշտալի կլինի, եթե մի օր պարզվի, որ Մինասյանների ընտանիքում միակ հանցագործը Գրիգոր Մինասյանն էր

ՀՀ պահեստազորի զինծառայողների նախաձեռնությունը հայտարարություն է տարածել, որում մասնավորապես ասված է․

«Զավեշտալի կլինի, եթե մի օր պարզվի, որ Մինասյանների ընտանիքում միակ հանցագործը Գրիգոր Մինասյանն էր:

ՀՀ պահեստազորի զինծառայողների նախաձեռնության համակարգող Էդգար Հովհաննիսյանը 07.06.2023 թ-ին հարցումով դիմել էր ՀՀ արդարադատության նախարարությանը, նշելով այն, որ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանը դեռևս 18.06.2018 թ-ին Մարդու իրավունքների և ազատությունների խախտման առկայության մասին որոշումով, 2019 թ-ի տարեկան հաղորդմամբ, ինչպես նաև 27.01.2021 թ. ՀՀ Հանրային խորհուրդը արձանագրել էր, որ զինծառայողներին և նրանց հավասարեցված անձանց ամենամյա արձակուրդները սխալ են հաշվվում, մասնավորապես աշխատանքային օրերի փոխարեն տրամադրվել և տրամադրվում են օրացույցային օրերով:

Նշվել է նաև, որ 02.06.2023 թ. թիվ ՎԴ/6076/05/22 վարչական գործով՝ Էդգար Հովհաննիսյանը ընդդեմ՝ ՀՀ պաշտպանության նախարարությանը վարչական դատարանի նախագահող դատավոր Ա. Դիլբարյանի նախագահությամբ, ինչպես նաև 03.05.2023 թ. թիվ ՎԴ1/0100/05/22 վարչական գործով, այս անգամ նախագահող դատավոր՝ Վ.Միքայելյանի նախագահությամբ, քննվող վերոնշյալ վարչական դատական գործերի շրջանակներում կայացված դատական ակտերի՝ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները բաժիններում արձանագրել էին վերոնշյալ աշխատանքային իրավախախտումները, բավարարելով հայցապահանջները պակաս տրամադրված ամենամյա արձակուրդների համար փողհատուցման մասով: Վերոգրյալի հիմնման վրա, ըստ էության, հայցելով՝ ՀՀ արդարադատության նախարարության օբյեկտիվ մոտեցումը զինծառայողների և ըստ այդմ քրեակատարողական ծառայողների ոտնահարված աշխատանքային իրավունքները վերականգման հարցում, քանի որ ծառայության մեջ գտնվող ծառայողների վերոնշյալ ոտնահարված աշխատանքային իրավախախտումների վերականգնումը հնարավոր է ծառայողներին մեկ ամսվա ընթացքում տրամադրելով վճարովի այլ հանգստյան օրեր, կամ պակաս տրամադրված օրերի քանակը ավելացնելով ամենամյա արձակուրդներին:

Ի զարմանս մեզ՝ ՀՀ արդարադատության նախարարությունը իրազեկված լինելով վերոնշյալ աշխատանքային իրավախատման մասին, որևէ միջոց չի ձեռնարկում նույնիսկ իրենց ենթակա ստորաբաժանումներում վերոնշյալ աշխատանքային իրավախախտումները վերացնելու ուղղությամբ, էլ չենք նշում սահման պահող զինծառայողների իրավունքների մասին, ինչի հետևանքով շարունակվում են ծանրաբեռնվել դատարանները և ավելանալ հարկատուների բեռը:

Հ.Գ. ՀՀ պահեստազորի զինծառայողների նախաձեռնության համակարգող՝ Էդգար Հովհաննիսյանը ընդդեմ՝ ՀՀ արդարադատության նախարարությանը, արդարադատության նախարարությանն է ներկայացնում մասնավոր փաստաբանական գրասենյակը, ըստ էության վճարուվի հիմունքներով «հպարտ հարկատուների հաշվին»»:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով