Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 13:45 16-06-2023

Մենք թռիչքաձև հետընթաց ենք ապրում․ Տարոն Սիմոնյան

Միշտ էլ փաստաբանի աշխատանքն իր մեջ վտանգներ պարունակում է, քանի որ շատ դեպքերում շահերը հակադրվում են գործող իշխանությունների հետ։ Այս մասին այսօր՝ հունիսի 16-ին, լրագրողների հետ զրույցում նշեց փաստաբան Տարոն Սիմոնյանը՝ պատասխանելով Oragir.News-ի հարցին՝ երբվանից է փաստաբանական գործունեությունը դարձել այսքան վտանգավոր:

«Փաստաբանի աշխատանքը ենթադրում է որոշակի ռիսկերից ապահովագրում, դրա համար գոյություն ունի Փաստաբանների պալատը, որն իր հնարավարությունների շրջանակում փորձում է պաշտպանել նաև փաստաբանների շահերը։ Եթե թողնեն փաստաբաններին միայնակ պետական մարմինների հետ աշխատանքներում, այնքան գործիք ու ռեսուրս չկա, որ կարողանան պաշտպանել ոչ միայն իրենց վստահորդի, այլև իրենց իրենց շահերը»,-ասաց նա։

Տարոն Սիմոնյանը նշեց, որ իրավապահ համակարգում փաստաբանների հետ կոնֆլիկտներ եղել են նաև նախկին իշխանության օրոք, բայց իր հիշած ծեծի երկու դեպքերն էլ տեղի են ունեցել գործող իշխանության օրոք։

«Փոխարեն մենք օր օրի զարգանանք, ամեն հաջորդ քայլի ժամանակ ավելի շատ երաշխավորենք քաղաքացիների ու նրանց շահերը պաշտպանող փաստաբանների իրավունքները, հակառակն է լինում։ Նման քայլերով մենք թռիչքաձև հետընթաց ենք ապրում։ Սա նշանակում է, որ սխալներ կան, բոլոր մտահոգ մարդիկ, այդ թվում պետական ապարատում աշխատող օրինապահ մարդիկ ամեն ինչ պետք է անեն, որ գոնե փաստաբանների իրավունքները չոտնահարվեն։ Եթե ոստնահարված է փաստաբանի իրավունքը, ինքը չի կարողանալու պաշտպանել իր վստահորդի իրավունքները»,-ասաց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող