Ներքին 2 տարի առաջ - 14:40 20-02-2024

Շինթույլտվությունների ոլորտում պետական տուրքերի թռիչքաձև ավելացումն դժգոհություններ է առաջացրել

Շինթույլտվությունների ոլորտում պետական տուրքերի թռիչքաձև ավելացումը որոշակի էական և օբյեկտիվ դժգոհություններ է առաջացրել. ԱԺ-ում շինթույլտվությունների դրույքաչափերի բարձրացման թեմայով հրավիրված լսումներին հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը։

Ըստ նրա՝ խնդիրը միայն կառուցապատողներին չի վերաբերում, այլ նաև բնակարնային ապահովման խնդիրն է առաջ գալիս։

«Այդ տուրքերն ուղիղ, եթե չասեմ՝ ԱԱՀ իրենց ազդեցությունը թողնում են նաև շինարարության ծախսերի ու վաճառքի գնի վրա։ Այստեղ պետք է քննարկվի՝ ի՞նչ ազդեցություն կունենա անշարժ գույքի շուկայում, պետական տուրքերի բարձրացման ի՞նչ ռազմավարություն կա, եթե կա այդպիսին՝ ինչպե՞ս են տուրքերի չափերը որոշվում, ինչքանո՞վ են հիմանվոր, ունե՞ն ֆիսկալ բնույթ, թե՞ որոշակիորեն նաև կարգավորում են շուկան»,-ասաց նա։

Ավետիսյանը նշեց, որ կառուցապատողները հաշվարկներ են ներկայացրել, և երբ դիտարկում են հաշվարկները և շահութաբերության հաշվարկը, լուրջ խնդիրների է հանգում։

Նշենք, որ կառուցապատողները բարձրաձայնում են, որ Երևան համայնքում սահմանված տեղական տուրքերի և վճարների 2024 թվականի դրույքաչափերի կարգավորումները կառուցապատողների համար կարող են հանգեցնել տնտեսական ծանր հետևանքների։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով