Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 18:56 15-06-2023

Ջինը շշից դուրս է եկել, Նիկո՛լ, կա՛նգ առ․ Նաիրա Զոհրաբյան

«Արմեն Աշոտյանին կալանավորելու որևէ իրավական հիմք չկա»,- այսօր Քննչական կոմիտեի բակում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Անվտանգություն և ժողովրդավարություն» հասարակական կազմակերպության նախագահ Նաիրա Զոհրաբյանը։

Նրա խոսքով՝ Արմեն Աշոտյանի ձերբակալումն ու կալանավորումը քաղաքական հետապնդում է։

«Արմեն Աշոտյանն այն եզակի քաղաքական գործիչներից է, որը հիմնավոր, փաստարկված ջարդում է Նիկոլ Փաշինյանի բոլոր լոլոները, մանիպուլյացիաները, որով նա փորձում է Հայաստանը 2-րդ կապիտուլյացիայի տանելու այս ճանապարհին մոլերեցնել, խաբել հասարակությանը։

Նիկոլ Փաշինյանը գնում է վերջնական կապիտուլյացիայի, Նիկոլ Փաշինյանը Հայաստանը տանում է վերջնական ջախջախման և այդ ճանապարհի պետք է կալանավորվեն, պետք է լռեցվեն բոլոր այն քաղաքական գործիչները, ում ձայնն ազդեցիկ է, ում ձայնը լսելի է․․․

Ջինը այլևս շշից դուրս է եկել, Նիկո՛լ։ Կա՛նգ առ, հրաժարականա տուր և քո քաղաքական թիմի հետ կանգնի՛ր դատարանի առջև և փորձի՛ր ապացուցել քո անմեղությունը․․․»։

Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ձերբակալվել է։

Մանրամասները՝ տեսանյութում

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով

Ձեզ գուցե հետաքրքրի