Ներքին Խոսք 3 տարի առաջ - 17:22 15-06-2023

Քանի պետություն էլ հարձակվեր, մենք պաշտպանական ռեսուրս ունեինք պաշտպանվելու․ Ռուզաննա Խաչատրյան

Սեյրան Օհանյանի կինը՝ Ռուզաննա Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել օրեր առաջ Գյումրիում անցկացրած «Կանայք Հանուն Համազգային Միասնության» հանդիպում հավաքից։

«Ցածր, մանր թուրքական խոտան փորձում է խաղից դուրս հրավիրել Օհանյանին։ Մեր պետության մեջ ամենակայացած կառույցը որ եղել է, դա եղել է մեր բանակը։

Իրենք խոսում են ինչ-որ թալաններից, երբ որ էդ գումարները հայթայթվել են անձամբ Սեյրան Օհանյանի կողմից։ Այսինքն՝ Սեյրան Օհանյանը Ղարաբաղից մարշրուտո՞վ պետք է գար Երևան։

Էդ կլուբնիկի շիզոֆրենիան․․․ խաբուն են ձեզ, ելակը ամենավտանգավոր միրգն է զինվորի համար»։

Խաչատրյանը հիշեց, որ զորավարժության ժամանակ երբ թուրքերը մեր ուղղաթիռը խփեցին, մեր սպեցնազը մտան թուրքական տարածք և մասունքները հանեցին։ «Դուք տեսե՞լ եք մեր 44-օրյա պատերազմից հետո ոնց էին պարկերի մեջ»,- ասաց Ռուզաննա Խաչատրյանը։

«Քանի պետություն էլ հարձակվեր, մենք պաշտպանական ռեսուրս ունեինք պաշտպանվելու։ Չի կազմակերպվել պատշաճ։ Ըստ իմ ինֆորմացիաների՝ 280 կմ պաշտպանական գծի երկայնքով միայն հատվածում ա եղել մխրճումը՝ 20 կմ»,- հայտնեց Ռուզաննա Խաչատրյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան