Ներքին 3 տարի առաջ - 15:47 13-07-2023

Եկեք փրկության աղոթք բարձրացնենք առ Աստված` մեր Հայրենիքի համար. Ռուզաննա Խաչատրյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի կինը՝ Ռուզաննա Խաչատրյանը, իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Հարգելի և սիրելի համակիրներ` ի սփյուռս աշխարհի
Վստահ եմ՝ անհամբերությամբ սպասում եք իմ գրառմանը, թե երբ և որտեղ է լինելու մեր հաջորդ հանդիպումը։

Հաջորդիվ եկեք փրկության խնդրանք և աղոթք բարձրացնենք առ Աստված` մեր Հայրենիքի, մեր զավակների, Արցախում շրջափակման մեջ հայտնված մեր քույրերի և եղբայրների համար։

Մայրական աղոթքը զորավոր է, առավել ևս, եթե այն լինի համազգային։

Առաջարկում եմ Սուրբ Մարիամ Աստվածածնի տոնին ընդառաջ՝ օգոստոսի 11-ին` օրացույցով 2023 թ.-ի տարվա 223-րդ օրը, իսկ հին հայկական տոմարով` Նոր տարվա 1-ին օրը (Նավասարդի 1֊ը, որ համարվել է ժողովրդական խրախճանքի տոն)։

Սրբավայրը, աղոթատեղին, այնուհետև միասնական տոնախմբության վայրը կներկայացվի ձեր առաջարկություններից և համատեղ խորհրդակցություններից հետո»։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան