Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 18:57 14-06-2023

Ադրբեջանը փորձում է Հայաստանին պարտադրել այն լուծումները, որոնք իր համար են ցանկալի. Արարատ Միրզոյան

Խաղաղության բանակցություններին զուգահեռ` Հայաստանի սահմանների նկատմամբ Ադրբեջանի ոտնձգությունների ու վարքագծի նկատմամբ Հայաստանը և միջազգային հանրությունը պետք է շատ կտրուկ դիրքավորվեն, ԱԺ-ում հայտարրեց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը:

«Գաղտնիք չէ, որ բանակցությունների, ընդ որում՝ ոչ միայն խաղաղության պայմանագրի շուրջ, այլ նաև բոլոր հնարավոր ուղղություններով ընթացող բանակցություններին զուգահեռ Ադրբեջանը մշտապես փորձում է ուժի գործադրմամբ փոխել, խաթարել բանակցությունների ընթացքը և, ի վերջո ,Հայաստանին պարտադրել այն լուծումները, որոնք իր համար են ցանկալի: Սա առաջին դրսևորումը չէ, վստահ եմ՝ նաև վերջին դրսևորումը չէ: Այլ հարց, որ այսպիսի վարքագծի նկատմամբ և՛ մենք, և՛ միջազգային հանրությունը պետք է շատ կտրուկ դիրքավորվի. կամ մենք բանակցում ենք բարի կամքով՝ գտնելու փոխադարձ ընդունելի լուծումներ, կամ, եթե ուժի գործադրմամբ է, ապա այսպիսի քաղաքականությունը մեզ համար առնվազն անընդունելի է: Հուսով ենք, որ նաև միջազգային հանրության համար է անընդունելի»,-ասաց Արարատ Միրզոյանը։

Նրա խոսքով՝ Հայաստանի տարածքային ամբողջականությունը պետք է վերականգնվի, միջազգային հանրությունն էլ այս գործում պետք է դերակատարում ունենա:

Անդրադառնալով Երասխի ուղղությամբ ադրբեջանական հերթական ագրեսիային՝ Միրզոյանն ասաց, թե այդ դեպքով նոր նրբերանգ կա:

«Նախապես հայտարարվել էր, որ այնտեղ մետալուրգիական գործարան է կառուցվում: Նախնական գնահատականներով՝ այս գործարանը գործունեության ընթացքում էականորեն նպաստելու է ՀՀ տնտեսական զարգացմանը, ու ահա ադրբեջանական կողմը նախ շինծու բնապահպանական մեղադրանքներով հանդես եկավ, մինչդեռ մենք մեր բոլոր միջազգային պարտավորթյունները՝ այդ թվում բնապահպանական կոնտեքստում, կատարում ենք, դա փաստ է նաև այս գործարանի պարագայում: Սա մերկապարանոց հայտարարություն չէ, այլ՝ ստուգված: Ադբեջանը կեղծ բնապահպանական մեղադրանքներ ներկայացրեց, որից հետո հնչեց հայկական կողմի հերքումը, ու հայկական կողմի դիրքորոշման հայտարարությունից հետո ադրբեջանական կողմը փորձում է պարզապես ուժի գործադրմամբ կրկին խափանել այս ծրագիրը: Սա ոչ միայն ոտնձգություն է ՀՀ սահմանների նկատմամբ, ոչ միայն հրադադարի խախտում է, այլ նաև զուտ անհիմն մեղադրանքներ հնչեցնելով, կեղծ հիմնավորում բերելով՝ նպատակ՝ խաթարել մի ծրագիր, որը կարող է նպաստել ՀՀ տնտեսական զարգացմանը»,-ասաց ԱԳ նախարարը:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով