Արտաքին 3 տարի առաջ - 13:00 15-06-2023

Մոսկվային անհանգստացնում է Վաշինգտոնը փորձում է միջնորդական ծառայություններ պարտադրել Բաքվի և Ստեփանակերտին. ՌԴ ԱԳՆ

Ռուսաստանին անհանգստացնում են այն տեղեկությունները, որ Վաշինգտոնը փորձում է միջնորդական ծառայություններ պարտադրել Բաքվին եւ Ստեփանակերտին, այդ թվում՝ ուժի կիրառման սպառնալիքների միջոցով։

Այս մասին տեղեկացնում է ռուսական РИА Новости լրատվական գործակալությունը՝ հղում անելով Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությանը։

«Մեզ անհանգստացնում են լրատվամիջոցներում հայտնված տվյալներն այն մասին, որ ԱՄՆ-ն փորձում է պարտադրել իր միջնորդական ծառայություններն այժմ նաև Բաքվին և Ստեփանակերտին, այդ թվում՝ ուժի կիրառման սպառնալիքների միջոցով»,- նշել են ՌԴ դիվանագիտական գերտասչությունից։

Ավելի վաղ լրատվամիջոցը իր վաշինգտոնյան դիվանագիտական աղբյուրներին հղումով հայտնել էր, որ «Վաշինգտոնը վերջնագրային ձեւով ստիպում է Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչներին երրորդ երկրում հանդիպել Ադրբեջանի ներկայացուցիչների հետ, իսկ հրաժարվելու դեպքում սպառնում է ադրբեջանական հակաահաբեկչական գործողությամբ»։ Գործակալության զրուցակիցը նշել էր, որ «ամերիկյան «խաղաղապահ նախաձեռնության» լոբբինգ է իրականացնում Լեռնային Ղարաբաղի արտաքին գործերի նախարար Սերգեյ Ղազարյանը, որի շահերը լիովին համընկնում են ադրբեջանականի հետ»։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան