Ներքին Խոսք 3 տարի առաջ - 15:52 14-06-2023

Կղանքը տան մեջ լողում է․ «Վեոլիա ջուրը» աշխատակիցների մեղքը բարդում է բնակչի վրա

Փողոցի դիտահորերը լցված էին։ Հարևաններից մեկը «Վեոլիա ջուր» էր զանգել, եկել էին, և օդի ուժեղ ճնշում տվել դիտահորերի մեջ, չնայած նրան, որ զգուշացրել էինք, որ ոչ մի անգամ չեն մաքրվել, և փողոցի 3 հորն էլ լցված է։ Մոտ 3 ժամ մաքրման աշխատանքեր իրականացնելուց հետո նրանք հեռանում են։ Մեր առանձնատները գտնվում են իրար դիմաց, այդ ընթացքում տներից մեկում մարդ չի լինում, նրանց հեռանալուց հետո մտնում ենք տուն, տեսնում ենք՝ դիտահորի ամբողջ պարունակությունը լցվել է տուն։ Այս մասին Oragir.News-ի հետ զրույցում ասաց Նուբարաշենի 9-րդ փողոցի բնակիչ Աշոտ Միրզոյանը։



Բնակչի խոսքով՝ ամբողջ տունը մոտ 20սմ կույուղաջուր է լցվել, սակայն այս ընթացքում ում զանգահարել են, խնդիրը չի լուծվել։ «2 օր է՝ այս վիճակն է, ամբողջ տունը՝ հյուրասենյակով, ննջարաններով, խոհանոցով կեղտի մեջ կորած է, գարշահոտություն է տիրում, էլ զանգել ենք 1․85, էլ թաղապետարան, գալիս, ասում են՝ դա մեր գործը չի։



«Վեոլիա ջուր» էլ զանգում ենք, կռվում, ասում ենք՝ ձեր աշխատակիցների մեղքով է եղել, եկեք, մաքրեք, ասում են՝ մեր մեղքով չի, ձեր տանն արդեն այդ խնդիրը եղել է։ Բա որ եղել է, ո՞նց են մարդիկ այդտեղ ապրել»,- ասաց նա։

Նա նշեց, որ «Վեոլիա ջուր»-ը խաբում է իրենց, հորինում, իբրև թե իրենք նախկինում այդ հարցով դիմել են իրենց, սակայն, Միրզոյանը հավաստիացրեց՝ նման բան չի եղել։ «Երեկ նորից կապ ենք հաստատել «Վեոլիա ջրի» կենտրոնական գրասենյակ, ասացին՝ վաղն առավոտյան ամբողջ բրիգադով կգանք, բայց արդեն կեսօր է ու ոչ ոք ոչ եկել է, ոչ զանգել։ Արդեն ամբողջ կեղտաջուրը նկուղ է լցվում, իսկ կղանքը լողում է տան հատակին»,- եզրափակեց Նուբարաշենի բնակիչը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով