Ներքին 1 տարի առաջ - 10:29 03-05-2025

Կղանքը լցվում է տներ, մոծակների կծածը չի լավանում. Վարդաշենի վթարային շենքում աղետ է

Վարդաշենի 2 վթարային շենքերի բնակիչներն ահազանգում են՝ նշելով, որ մազ է մնացել, որ այս շենքերը փլվեն։ Նրանց խոսքով՝ արդեն բնակիչների 60 տոկոսը հեռացել է սեփական տներից՝ չկարողանալով դիմակայել անմարդկային պայմաններին՝ խոնավությանը և ամենուր տարածված գարշահոտությանը։

«Կառավարությունն ասում է՝ բյուջեում փող չունեմ, քաղաքապետարանն ասում է՝ իմ բյուջեն չի հերիքում։ Ձեր ասած ժամանակահատվածից անցել է 2 տարի 4 ամիս։ Գոնե այս տարի սկսեք՝ այս շենքից 15 հոգու հանեք, այն շենքից ևս 15 հոգու, որ տեսնենք՝ կատարվում է, ընթացքի մեջ է։ Միայն «համար 2» գոռալով չի։ Նորից վարչապետի ընտրություններ են լինելու՝ պահենք, պահպանենք։ Մենք մեր իշխանությունների, քաղաքապետարանի ու թաղապետարանի կողմից ոչ մի քայլ չենք տեսնում»,- Oragir.News-ի հետ զրույցում ասաց Վարդաշենի բնակիչ Կարեն Գևորգյանը։

Նա հավելեց, որ ստեղծված պայմանները դարձել են հիվանդությունների տարածման օջախ։

«Հակասանիտարական իրավիճակ է։ Այստեղ մժեղներ, մոծակներ կան։ Եթե Աստված չանի՝ ինչ-որ մեկին կծեն, դառնում է հիվանդության բուն։ Երեխաներից մի քանիսի ձեռքը կծել են՝ ուռչում է և շաբաթներով չի լավանում, վերքեր են առաջանում։ Կոյուղաջրերը պատերի միջով հոսում են, կղանքը փողոցով գնում, լցվում է մարդկանց սեփական տները»,- նշեց նա։

Հիշեցնենք, որ դեռևս 2023թ․-ին նախընտրական քարոզարշավի ժամանակ քաղաքապետ Տիգրան Ավինյանը բնակիչներին խոստացել էր լուծել այս խնդիրը 1,5 տարվա ընթացքում։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան