Տեսանյութ 3 տարի առաջ - 10:48 14-06-2023

Ծով, բնություն, Եվրոպա․ ինչպիսի ամառային հանգիստ են նախընտրում անցորդները. հարցում

Չնայած անբարենպաստ եղանակներին` արդեն օրացույցային ամառ է։ Մարդիկ արդեն պլանավորում են իրենց ամառային հանգիստը։

Որոշները նախընտրում են ծովափնյա հանգիստ, որոշները նախընտրում են իրենց հանգիստը անցկացնել բնության գրկում, բայց կան քաղաքացիներ էլ, ում համար լավագույն հանգիստը շարունակում է մնալ գյուղական հանգիստը։

Մարդիկ իրենց հանգիստը պլանավորում են իրենց գրպանին համահունչ։ Դժգոհելով մեր երկրի հանգստի գներից՝ շատ քաղաքացիներ նախընտրում են այդ նույն գումարով կամ ավելի քիչ հանգիստ վայելել երկրից դուրս՝ ծովափում։

Oragir.News-ն անցորդներից հետաքրքրվեց՝ ինչպե՞ս են կազմակերպելու ամառային հանգիստը։

Քաղաքացիներից մեկն ասաց, որ հանգիստը գերադասում է անցկացնել Եվրոպայում, քանի որ սիրում է շրջագայել։ Անցորդներից մի քանիսը նախընտրում են արձակուրդը վայելել ծովափնյա երկրներում։

Մեզ հետ զրույցում հարցված կանանցից մեկն ասաց, որ ըմտանիքով սիրում են բացահայտել Հայաստանի գողտրիկ վայրերը։

«Ընտանիքով նախընտրում ենք հանգստանալ Դիլիջանում, Ծաղկաձորում։ Նախընտրում ենք Հայաստանի տեսարժան վայրերը։ Աշխատում ենք՝ հայրենիքի համար լինել պիտանի»,- ասաց նա։

Մանրամասն՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»