Մամուլ 3 տարի առաջ - 08:40 14-06-2023

Միհրան Պողոսյանին ՌԴ-ն կհանձնի՞ Հայաստանին․ Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է.

«Շաբաթներ առաջ ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանը խորհրդարանում բյուջեի կատարողականի գաղտնի ռեժիմով փակ քննարկման ժամանակ պատգամավորներին վստահեցրել էր, որ Հայաստան բերված մեկ տոննա կոկաինի գործով կասկածյալ Միհրան Պողոսյանին հաստատ ՌԴ իշխանությունները հանձնելու են Հայաստանին։ ԴԱՀԿ նախկին պետը, ՀՀԿ-ական նախկին պատգամավորը «հեղափոխությունից» հետո, քաղաքական հետապնդումներից խուսափելու նպատակով, ապաստանել է ՌԴ-ում։ Հայտնի է, որ ՌԴ-ն չի արտահանձնում իր հարկի տակ ապաստանած Գեւորգ Կոստանյանին, Միքայել Հարությունյանին, Միքայել Մինասյանին, Ռուբեն Հայրապետյանին եւ այլոց։

Մեր աղբյուրներն ասում են, որ ՌԴ իրավապահների հետ բանակցություններ են գնում՝ Հայաստանում վերջերս ձերբակալված քրեական հայտնի հեղինակություններից մեկին Պողոսյանի հետ փոխանակելու շուրջ։ Ձերբակալվածի ինքնությունը մեզ չհաջողվեց պարզել, նա ազգությամբ հայ է, ՌԴ քաղաքացի, բայց Ռուսաստանի համար անչափ կարեւոր է նրան ստանալը, ուստի չի բացառվում, որ փոխանակումը տեղի ունենա»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

21:41 Դերասանուհի Դիանա Մխիթարյանն այսօր ամուսնանում է․ հարսանեկան կերպարն արդեն ուշադրության կենտրոնում է
09:23 Ծառուկյանը ջախջախեց Դիլոն Դենիսին` նվաճելով RAF-ի չեմպիոնական տիտղոսը
21:49 «Իմ սիրտը զբաղված է»․ Սոնա Շահգելդյանը՝ նոր սիրելիի և երկրորդ անգամ մայրանալու մասին
21:35 Եթե ցանկանայինք, կարող էինք վերցնել ամբողջ երկիրը․ Թրամփը՝ Իրանի մասին
22:03 Շաքիում վիրավորում ստացած կինը կրկին պետք է վիրահատվի, բայց խնդիրներ են ի հայտ եկել
20:47 Էկոպարեկները հայտնաբերել են Սիսիանի անտառներում մոլորված երեխաներին
22:35 Իմ հաջորդ մենամարտը տիտղոսի համար է լինելու․ Արման Ծառուկյան
21:12 Ամասիայի համայնքապետը ՔՊ-ական դառնալուց հետո անհետացել է
19:45 Աննա Հակոբյանը փորձում է մեղավորներ փնտրել դրսում, մինչդեռ գլխավոր մեղավորն իրենց տանն է․ Սոֆյա Հովսեփյան
08:40 Ուկրաինական ԱԹՍ-ների գրոհի հետևանքով Մոսկվայի 4 օդանավակայանները փակ էին