Մամուլ 3 տարի առաջ - 08:11 14-06-2023

Ճանապարհներ քիչ են նորոգել. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

« 2022-ին ՀՀ-ում կառուցվել, վերանորոգվել, հիմնանորոգվել է 531 կմ ճանապարհ։ Այս մասին խորհրդարանում հայտարարել է ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը այս տարի՝ 2022 թվականի պետական բյուջեի նախագծի կատարողականի քննարկման ժամանակ։

Այս ցուցանիշը զիջում է 2021 թվականին արձանագրված ցուցանիշին։ «Եթե ընդհանուր պատկերը տանք հիմնանորոգումների, միջին նորոգումների այլ նշանակության ճանապարհների մասով, ապա պատկերը հետեւյալն է. ընթացիկ տարում 572 կմ ճանապարհ է կառուցվել, որը բավական լավ ցուցանիշ է: Մյուս կողմից՝ եթե մենք միավորենք սուբվենցիոն ծրագրերով իրականացրած աշխատանքները (այնտեղ նույնպես ունենք ասֆալտապատման եւ սալիկապատման գործընթաց), ապա բոլորը միասին կունենանք 750 կմ»,-ասել էր Գնել Սանոսյանը 2021 թվականի դեկտեմբերի 30 -ի կառավարության նիստի ժամակակ։

Նկատենք, որ 2018-ի ապրիլին տեղի ունեցած հեղափոխությունից հետո իշխանությունները մշտապես խոսում էին ճանապարհաշինական աշխատանքների մասին եւ հայտարարում, թե Հայաստանն իր պատմության մեջ այսքան ճանապարհ չի նորոգել: Անգամ իրենց խոստումներն ու աշխատանքի շարունակականություն չեն կարողանում ապահովել: Տեսնում ենք, որ, նախորդ տարվա համեմատ, թվի նվազում ունենք»։

Ամբողջությամբ հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան