Ներքին 3 տարի առաջ - 23:36 13-06-2023

Հիմա փորձ է արվում Արցախը մատաղ անել․ Սերգեյ Ամիրյան

Արցախի նախագահի թեկնածու, գործարար և գյուղատնտես Սերգեյ Ամիրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Ծնվելով ու ապրելով Արցախում, ես ականատես եմ եղել, թե ինչպես է հոշոտվում հայրենիքս, առավել ևս՝ վերջին 10-15 տարիներին:

Իրականում այս վիճակին են հասցրել 7-8 սրիկաներ իրենց սպասարկուներով, ներառյալ արցախկործան ու ազգակործան պատուհասները: Հիմա փորձ է արվում Արցախը մատաղ անել հանուն հայրենիքի ու ժողովրդի հանդեպ այս վիժվածքների կատարած հանցավոր արարքների հետքերը կորցնելու համար:

Հաշվի առնելով ներկայիս իրավիճակն ու Արցախի առջև ծառացած մարտահրավերները, պետությանն ու հասարակությանը բացառիկ ծառայություններ մատուցած, երբևէ կուսակցական շահերով ու որևէ մեկի թելադրանքով չառաջնորդված իրավապահ համակարգի նախկին գործընկերներիս հետ ստեղծել ենք Արցախի ազգային շարժում:

Այդ քայլին գնացել ենք իրենց հայրենիքի ապագայի մասին մտահոգ հարյուրավոր արցախցիներին խնդրանքով: Մեզ համար միակ և բացառիկ շահը Արցախը հայկական պահելն է: Հույս ունենք, որ այս շարժումը շատ շուտով կհանգեցնի միայն դրական արդյունքների:

Արցախցին չի հանձնվում:

Հ. Գ. Մեր նախաձեռնած Շարժման կենտրոնական գրասենյակը գտնվում է Ստեփանակերտ, Ազատամարտիկների 9 հասցեում: Մնացած գրասենյակների, նախատեսվող ասուլիսների ու հայտարարությունների մասին կտեղեկացնենք Շարժման ֆեյսբուքյան էջում»:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով

Ձեզ գուցե հետաքրքրի