Ներքին 3 տարի առաջ - 16:08 13-06-2023

Արծվիկ Մինասյանն անմեղսունակ անվանեց Ալեն Սիմոնյանին՝ Իշխան Սաղաթելյանին վիրավորելու համար

Իհարկե չկա նման բան, ես չգիտեմ՝ Ալեն Սիմոնյանը նման տեղեկություններ որտեղից է հայթայթում: Ես նաև լսեցի վիրավորական արտահայտություն, որն ուղված էր Իշխան Սաղաթելյանին, կարծում եմ քաղաքական անմեղսունակներին շատ անդրադառնալ պետք էլ չի:

Ասել է «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը՝ անդրադառնալով Ալեն Սիմոնյանի՝ Իշխան Սաղաթելյանի մասին հայտարարությանը:

«Ինչ վերաբերում է հասարակությունը մոբիլիզացնելու ուղղությանը, ակնհայտ է, որ թե խորհրդարանական, թե արտախորհրդարանական ընդիմադիր դաշտը հիմա ամեն ինչ պետք է անեն միասնական ճակատով հանդես գալու, սա համազգային, համաժողովրդական խնդիր է։

Դրա համար մեր մոտեցումը հետևյալն է՝ որևէ ամբիցիա դնել մի կողմ, համախմբվել՝ կասեցնելու համար, իսկ կասեցման համար շատ ժամանակ չունենք: Այսօր Հայաստանի արտաքին քաղաքական տեսակետից ակնհայտ է, որ ժամանակ շահելու խնդիր կա, բայց ժամանակ կարող ենք շահել առանց Նիկոլի, Նիկոլի պայմաններում անհնար է ժամանակ շահել»,- նշել է Մինասյանը

Ըստ Արծվիկ Մինասյանի` եթե Ադրբեջանը ցանկություն ունենա պարտադրել նոր կապիտուլյացիա, այս իշխանությունը գնալու է դրան:

«Մեր համախմբման նպատակը պետք է սա լինի, ու մենք ողջունում ու աջակցում ենք ցանկացած ընդդիմադիր շարժմանը, որը միտված է այս միասնական ճակատը ձևավորելուն»:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան