Մամուլ 5 տարի առաջ - 07:56 06-08-2021

Իշխանություններն ամեն գնով փորձում են կոտրել Իշխան Սաղաթելյանին. Հրապարակ

Իշխանություններն ամեն գնով փորձում են կոտրել Իշխան Սաղաթելյանին եւ կռիվ գցել ընդդիմության երկու թեւերի միջեւ։ Երեկ երկու անգամ անընդմեջ տապալվեց Սաղաթելյանի քվեարկությունը՝ ամեն անգամ մի քանի քվեաթերթիկ անվավեր էր քվեարկվում։ ՔՊ-ականները մեղքը բարդում էին ընդդիմության վրա, թե դավաճաններին ձեր մեջ փնտրեք։ Ապա սկսեցին գործարքներ առաջարկել՝ «դուք մի մասնակցեք քվեարկությանը, մենք անհրաժեշտ ձայներով կընտրենք ձեր թեկնածուին»։

Ընդդիմադիրների դեմքերից թեեւ զգացվում էր, որ նեղված են, բայց պնդեցին, որ չեն ընկրկելու ու թույլ չեն տալու իրենց դավադիր գործարքների մեջ ներքաշել եւ հստակ հայտարարեցին՝ քաղաքական սակարկության չենք գնա, ձեզնից քվե չենք մուրա, թեկնածուին չենք փոխի․ ուզում եք ընտրել՝ ընտրեք, չեք ուզում՝ ձեր մուրը ձեր գլուխը։ Իսկ իշխանության նպատակը մեկն է՝ հասնել նրան, որ ընդդիմությունն Իշխան Սաղաթելյանի փոխարեն այլ թեկնածու առաջադրի։ Իրենց այդ մտադրության մասին բերանից թռցրեց ՔՊ-ական Վլադիմիր Վարդանյանը՝ ասելով, թե ինքն այլ թեկնածու, օրինակ, Արամ Վարդեւանյանին կառաջադրեր այս պաշտոնում։ Բայց ընդդիմությունը հաստատակամ է․ մեզ ասացին, որ եթե տարիներով էլ ձգվի այս պրոցեսը, թեկնածուին չեն փոխի։

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով

Ձեզ գուցե հետաքրքրի