Ներքին 3 տարի առաջ - 15:13 11-06-2023

ՇՊՀ-ի ձերբակալված դասախոսին ազատ են արձակել

Վերջին շրջանում ավանդույթի ուժ է ստացել այն, որ իշխանությունը իրեն ընդդիմախոսներին պատժում է քրեական գործերով։ Դրա ապացույցները բազմաթիվ են, օրինակ՝ Սյունիքի մարզի համայնքապետերի պարագայում, իշխանությունը չի խնայում անգամ պատերազմում որդի կորցրած ընդդիմադիր հայացքներ ունեցող ծնողներին։

Հիմա ավելի պարզ ներկայացնենք իշխանության գործելաոճի տրամաբանությունը. Հայաստանում շատ հաճախ քրեական գործեր են հարուցվում, բարձրանում է ինչ-որ աղմուկ, և ամեն ինչ վերստին լռում է, մենք չենք տեսնում տվյալ գործերի մասով ընթացք և վերջնարդյունք։

Օրերս տեղեկացրել էինք Շիրակի պետական համալսարանի տնտեսագիտության ամբիոնի վարիչի ձերբակալության մասին։ Արթուր Մկրտչյանը կասկածվում էր կաշառք ստանալու մեջ։

Նշենք, որ 2023 թվականի հունիսի 7-ին ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի քննիչի կողմից որոշում էր կայացվել Ա. Մ.-ն ՀՀ քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով նախատեսված հանցանք կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության հիմքով ձերբակալելու մասին:

Ձերբակալությունից ժամեր անց ՇՊՀ տնտեսագիտության ամբիոնի վարիչը ազատ է արձակվել։ Նշենք նաև, որ Արթուր Մկրտչյանը ընդդիմադիր քաղաքական հայացքներ ունի և մշտապես կոշտ քննադատում է Նիկոլ Փաշինյանի իշխանության վարած քաղաքականությունը։

Oragir.news-ը փորձեց մեկնաբանություն ստանալ Արթուր Մկրտչյանից, բայց վերջինս նշեց, որ այս պահին նպատակահարմար չի գտնում որևէ մեկնաբանություն տալ։ Նախաքննությունը շարունակվում է։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան