Արտաքին 4 տարի առաջ - 19:06 22-01-2022

Ղազախստանը ազատ է արձակել բողոքի ցույցերի ժամանակ ձերբակալված շուրջ հազար մարդկանց

Ղազախստանում զանգվածային ցույցերի ու անկարգությունների ժամանակ 3314 ձերբակալված անձանցից հազարից ավելի մարդ ազատ է արձակվել։ Այս մասին շաբաթ օրը՝ հունվարի 22-ին, իրավապահ մարմինների ղեկավարների հետ հանդիպման արդյունքներով հայտնել է երկրի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի մամուլի ծառայությունը։

«Ըստ ներկայացված տվյալների՝ դատարանների կողմից վարչական կարգով կալանավորվել է 3314 մարդ, դատախազները պատիժը մեղմելու 1884 միջնորդություն են ներկայացրել, որոնց քննարկման արդյունքում կալանքից ազատվել է 1083 անձ, 490 քաղաքացու մասով տուգանքը փոխարինվել է նախազգուշացմամբ»,- ասված է հաղորդագրության մեջ՝ հղում անելով երկրի գլխավոր դատախազ Գիզատ Նուրդաուլետովին։

Նրա խոսքով՝ բոլոր ձերբակալվածներին երաշխավորվում է պաշտպանության և իրավական օգնության իրավունք, իսկ բողոքները մանրազնին ստուգվում են։

Ավելի վաղ Տոկաևը գլխավոր դատախազությանը հանձնարարել էր հաստատել անկարգությունների ժամանակ բոլոր ձերբակալվածների մեղավորության աստիճանը՝ հնարավորության դեպքում նրանց համար պատիժը մեղմելու համար։

Հիշեցնենք, որ այս շաբաթ Եվրախորհրդարանը բանաձեւ է ընդունել Ղազախստանի իրադարձությունների վերաբերյալ։ Եվրախորհրդարանի պատգամավորները կոչ են արել միջազգային հետաքննություն սկսել, ինչպես նաև պատժամիջոցներ սահմանել Ղազախստանի պաշտոնյաների նկատմամբ՝ մարդու իրավունքների խախտումների համար:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան