Արտաքին 4 տարի առաջ - 12:49 29-09-2022

Թբիլիսիում բողոքի ցույցերի ժամանակ այրվել են Լուկաշենկոյի և Պուտինի լուսանկարները

Վրաստանում գործող «Գիրչի՝ ավելի շատ ազատություն» ընդդնմադիր կուսակցությունը Թբիլիսիում բողոքի ակցիա է անցկացրել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի՝ Աբխազիա կատարած այցելության դեմ։

Ինչպես փոխանցում է «Новости-Грузия» լրատվական գործակալությունը, Թբիլիսիում ուլտրաազատական կուսակցության մի քանի տասնյակ ներկայացուցիչներ և կողմնակիցներ «Աբխազիան Վրաստան է» պաստառներով հավաքվել են Բելառուսի դեսպանատան մոտ։

Հաղորդվում է, որ ցուցարարները տեղում այրել են Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի և Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի լուսանկարները։

«Լուկաշենկոյի այցն օկուպացված Աբխազիա նյարդայնացրել է մարդկանց։ Վրաց ժողովուրդը գիտի, թե ինչպես տարբերել թշնամիներին ընկերներից։ Մենք գիտենք ինչպես խոսել ընկերների հետ և ինչպես գլուխ չխոնարհել թշնամու առաջ։ Աբխազիան Վրաստան է, իսկ Լուկաշենկոն՝ x...»,- կուսակցությունն այսպես է իր դիրքորոշումն արտահայտել սոցցանցերում։

Լուկաշենկոն երեկ ժամանել է Աբխազիայի Պիցունդա քաղաք, որտեղ հանդիպում է ունեցել Աբխազիայի նախագահ Ասլան Բժանիայի հետ։ Բելառուսի նախագահի խոսքով հանդիպմանը քննարկվել են երկկողմ առևտրատնտեսական կապերին վերաբերող հարցեր։

Նշվում է, որ Լուկաշենկոյի ոչ պաշտոնական այցը Աբխազիա տեղի է ունեցել առանց Վրաստանի իշխանությունների համաձայնության, իսկ Բելառուսն այն պետությունների թվում չէ, որոնք Ռուսաստանից հետո ճանաչել են Աբխազիայի անկախությունը։ Վրաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունն, ի նշան բողոքի, Վրաստանում Բելառուսի դեսպան Անատոլի Լիսին հրավիրել է ԱԳՆ։

Հանդիպման ընթացքում բելառուսական կողմին կոչ է արվել հարգել ինքնիշխան պետության տարածքային ամբողջականությունը՝ միջազգայնորեն ճանաչված սահմաններում և չձեռնարկել գործողություններ, որոնք հակասում են միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքներին։

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին և վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին նույնպես հայտարարել են, որ «խստորեն դատապարտում են Ալեքսանդր Լուկաշենկոյի այցը օկուպացված Աբխազիա»։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»